00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Պիկասոյի թանգարանում նաև Քոչար ցուցադրվեց

© Sputnik / А. ЭкекянԵրվանդ Քոչար
Երվանդ Քոչար - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2024
Բաժանորդագրվել
Օրերս Փարիզում Պիկասոյի թանգարանում բացվեց հայտնի հավաքորդ Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված ցուցահանդես, որտեղ աշխարհահռչակ անունների կողքին ներկայացված է նաև Երվանդ Քոչարի գործերից մեկը։
Քոչար, Պիկասո, Դելոնե, Միրո․․․ Այս անունները մի շարքով գրելը պատահական չէ. 20-րդ դարի 20-ական թվականներին նրանք ոչ միայն կողք կողքի էին ստեղծագործում, այլև հավասար դիրքերում էին։

Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է

Ինչպե՞ս ստացվեց, որ ժամանակին Փարիզում (Քոչարը 1923-ից էր Ֆրանսիայի մայրաքաղաքում հաստատվել) հավասար դիրքեր ունեցող նկարիչների, քանդակագործների անունները համաշխարհային հռչակ ստացան, իսկ Երվանդ Քոչարին անգամ հայրենիքում բավարար չափով չէին ճանաչում, չնայած այն բանին, որ նա համաշխարհային արվեստում նորարար է՝ «տարածական նկարչության» ստեղծողը և ոչ միայն։
© Sputnik / Asatur YesayantsԵրվանդ Քոչարի թանգարանը
Музей Ерванда Кочара - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Երվանդ Քոչարի թանգարանը
«Անցյալ դարի 20-ական թվականներին բոլորը պայքարում էին իրենց խոսքն առաջ տանելու, ասելիքն ավելի հետաքրքիր մատուցելու համար, բայց նույն հարթության վրա էին։ Չկար թերևս մեկը (բացի Պիկասոյից), որ առանձնապես հայտնի լիներ»,- ասում է Երվանդ Քոչարի թոռնուհին` նրա թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։
© Sputnik / Asatur YesayantsԵրվանդ Քոչարի թոռնուհին` Կարինե Քոչարը
Карине Кочар, директор музея Ерванда Кочара - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Երվանդ Քոչարի թոռնուհին` Կարինե Քոչարը
Այդ տարիներին Քոչարի ու եվրոպացի հայտնի նկարիչների գործեր բազմիցս միասին են ցուցադրվել։ Օրինակ, 1925 թվականին «L’art d’Aujourd’hui» («Ժամանակակից արվեստ») միջազգային ցուցահանդեսին ներկայացված էին Պիկասոն, Արպը, Բրանկուզին, Դելոնեն, Լեժեն, Էռնստը, Գրիսը, Կլեեն, Լիպշիցը, Միրոն, Մոնդրիանը, Օզանֆանը, այլ անուններ և Քոչարը։
Այս ցուցադրության մասին Քոչարի հուշերից մի հետաքրքիր պատառիկ կա։ Ասում է՝ նկարիչներին տարբեր սրահներ էին հատկացրել իրենց գործերով ձևավորելու համար, Քոչարին և Լիպշիցին փոքրիկ սրահ էին տվել։ Գալիս է մեծն Պիկասոն, որոշում է նախ շրջել սրահներով, հետո հայտարարում՝ Քոչարի ու Լիպշիցի սրահում է աշխատանքները ներկայացնելու։
© Sputnik / Asatur YesayantsԵրվանդ Քոչարի թանգարանի նյութերից
Музей Ерванда Кочара - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից
«Երբ ասում են՝ ախր այսպես ո՞նց կլինի, Ձեզ համար առանձին՝ պատվո սրահ ենք առանձնացրել, Պիկասոն ասում է՝ պատվո սրահն այնտեղ է, որտեղ ես եմ»,- պապիկի հուշերը վերապատմում է տիկին Քոչարը։
Հետագայում էլի են առիթներ լինում, երբ Քոչարի արվեստը ներկայացվում է այսօր համաշխարհային հռչակ վայելող նկարիչների գործերի հետ։ Օրինակ, 1929 թ–ին Փարիզում «Panorama de l`art contemporain» (Ժամանակակից արվեստի համայնապատկեր) միջազգային ցուցահանդեսում Քոչարը ներկայացնում է «Տարածական նկարչություն» շարքի գործերը։ Ցուցահանդեսին մասնակցում էին Պիկասոն, Շագալը, Դելոնեն, Մատիսը, Միրոն, Պիկաբիան և ուրիշներ։ Ի դեպ, այստեղ նրա արվեստը բացահայտում է ժամանակակից արվեստի գիտակ ու սիրահար, հայտնի «L’Effort Moderne» պատկերասրահի տնօրեն Լեոնս Ռոզենբերգը։ Նա դառնում է Քոչարի արվեստի երկրպագուն, ու հետագայում քոչարյան պատմության մի նոր էջի ստեղծման պատճառ դառնում։

Եթե չվերադառնար, մենք չէինք ունենա այսքան շատ բան, ինքը չէր կորցնի այդքան բան

1936-ին Երվանդ Քոչարը Հայաստան եկավ: Փարիզից դուրս գալիս մտքով անգամ չէր անցել, որ ընդմիշտ է հեռանում, սակայն հայրենի երկրից դուրս գալ նրան այլևս չթույլատրվեց, 1941-ին նրան ձերբակալեցին որպես քաղաքական անվստահելի անձի՝ մեղադրելով ֆորմալիզմի համար։ Այդ տարիներին սա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» պիտակին: Երկու տարի անց ԽՍՀՄ Արտաքին առևտրի մինիստրԱնաստաս Միկոյանի և ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Հալաբյանի միջնորդությամբ նրան ազատ արձակեցին։
–Ի՞նչ կլիներ, եթե չվերադառնար Հայաստան։
–Չէինք ունենա իր ոգեղեն ասպետներին՝ «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան» արձանները, «Սասունցի Դավիթ» գրքի ձևավորումները։ Մենք չէինք ունենա այսքան շատ բան, բայց ինքն էլ չէր կորցնի այդքան շատ բան...
© Sputnik / Asatur Yesayants

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից - Sputnik Արմենիա
1/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

© Sputnik / Asatur Yesayants

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից - Sputnik Արմենիա
2/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

© Sputnik / Asatur Yesayants

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից - Sputnik Արմենիա
3/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

1/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

2/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

3/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

Ու նորից Քոչար․․․

Վերջերս Փարիզում՝ Պիկասոյի թանգարանում, ներկայացվեց հայտնի հավաքորդ և 1920-30-ական թվականների արվեստի հովանավոր Լեոնս Ռոզենբերգի բնակարանի ձևավորմանը նվիրված «Dans l'appartement de Léonce Rosenberg: De Chirico, Ernst, Léger, Picabia...» ցուցադրությունը։ Այստեղ ցուցադրվեց նաև Փարիզի «Պոմպիդու» կենտրոնին պատկանող` Երվանդ Քոչարի 1934թ–ին ստեղծած տարածանկարը:
© Sputnik / Asatur Yesayants

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից - Sputnik Արմենիա
1/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

© Sputnik / Asatur Yesayants

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից - Sputnik Արմենիա
2/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

© Sputnik / Asatur Yesayants

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից - Sputnik Արմենիա
3/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

1/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

2/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

3/3

Երվանդ Քոչարի թանգարանի նյութերից

Պարզվում է՝ Ռոզենբերգի տան ձևավորումը ժամանակին իրականացրել են 12 նկարիչներ։ Ամեն սենյակ հատկացվել է առանձին նկարչի։ Օրինակ, նախասրահի ձևավորումն իրականացրել են Ֆերնան Լեժեն և Երվանդ Քոչարը։
«Հաջորդ օրն արդեն թերթերը ողողված էին ցուցահանդեսով, և բոլորը գրում էին Քոչարի մասին՝ որպես բացահայտում։ Եվրոպական արվեստով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու համար մյուս անունները քիչ թե շատ հայտնի էին, բայց Քոչարն ու իր արվեստի հզորությունը բացահայտում էին»,- ասում է Քոչարի թանգարանի տնօրենը։
Ցուցադրությունում ներկայացված էր նաև «Վոգ» ամսագիրը, որում դեռ 1929-ին տպագրվել էր Ռոզենբերգի բնակարանի ձևավորումը՝ հենց Քոչարի աշխատանքով։
Ցուցադրությունը Փարիզում բաց կլինի մինչև մայիսի 19-ը։
Լրահոս
0