00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում դրական դինամիկա կա. Ադրբեջանի ԱԳ նախարար

© AP Photo / Ebrahimm NorooziԱրարատ Միրզոյանը, Անալենա Բերբոքն ու եյհուն Բայրամովը
Արարատ Միրզոյանը, Անալենա Բերբոքն ու եյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2024
Բաժանորդագրվել
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է լինի մշտական, որպեսզի հետագայում լրացուցիչ խնդիրներ չստեղծի։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները։ Վերջին շրջանում կարելի է դրական դինամիկա արձանագրել այդ ուղղությամբ։ Նախ կցանկանայի նշել Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը նախաձեռնել էր Գերմանիայի կանցլերը։ Ընդհանուր առմամբ, այս հանդիպումը դրական ենք գնահատում։ Եվ այդ հանդիպումից հետո որոշում է կայացվել արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին», - ասել է Բայրամովը Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է լինի մշտական, որպեսզի հետագայում լրացուցիչ խնդիրներ չստեղծի։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ պատվիրակությունների հանդիպումները կարևոր նշանակություն ունեն՝ ընդգծելով, որ վերջին 7 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի շուրջ նման կազմով բանակցություններ չէին ընթացել:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները Բեռլինում մեկնարկել էին փետրվարի 28-ին և շարունակվել փետրվարի 29-ին։
Փետրվարի 17-ին էլ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էին հանդիպել։
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի, իսկ փետրվարի 21–ին, արդեն, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը։
Խաղաղության պայմանագրում կա համաձայնեցված հոդված. Փաշինյանը` նոր Սահմանադրության մասին
Լրահոս
0