00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
27 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:49
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանցիները կտրուկ շրջադարձեր չցանկացան. փորձագետը` խորհրդարանական ընտրությունների մասին

© AFP 2024 / ATTA KENAREԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի
Բաժանորդագրվել
Հայաստանի հետ հարաբերություններում Իրանը կձգտի լրացնել անվտանգության վակուումը, որն առաջացել է հայ–ռուսական բարդ հարաբերությունների պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ այդ երկրի բնակչությունը չի ցանկանում կամ պատրաստ չէ արմատական փոփոխությունների ներքին և արտաքին քաղաքականությունում, կարելի է ասել` ներկայիս ստատուս քվոն շատ առումներով կպահպանվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Իրանում մարտի 1-ին անցկացվել են Մեջլիսի և Իրանի փորձագետների խորհրդի ընտրություններ: Համապետական մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել` 41 տոկոս, մայրաքաղաքում` 24 տոկոս։ Պաշտոնյաները կանխատեսում էին, որ վերջնական ցուցանիշն ավելի բարձր կլինի, քան 2020 թվականի վերջին ընտրարշավի ժամանակ գրանցված 42,5%–ը, բայց դրանից էլ ցածր ցուցանիշ գրանցվեց։
Հայտնի է` հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում

Ինչո՞ւ այդքան քիչ

Արմեն Պետրոսյանի խոսքով` ընտրությունների նկատմամբ նման ցածր հետաքրքրությունը խոսում է ներքաղաքական գործընթացների նկատմամբ իրանական հասարակության անտարբերության և ներքին փոփոխությունների առումով լուրջ ակնկալիքների բացակայության մասին։ Իրանում մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք համոզված են, որ ընտրություններից քիչ բան է կախված ներքին փոփոխությունների, առավել ևս իշխանափոխության առումով:
Փորձագետը ևս մեկ կարևոր հանգամանք է համարում պայմանական պահպանողականների հաղթանակը «բարեփոխիչների» նկատմամբ. նրանք ստացել են խորհրդարանական տեղերի մոտ 60%–ը։ Այսպիսով, Իրանի նոր խորհրդարանը ուժերի դասավորվածության առումով գրեթե նույնն է լինելու, ինչ նախորդ գումարման Մեջլիսը: Արևելագետը նշում է, որ իրանցիների ակնկալիքները սեփական իշխանություններից բարեփոխումների և փոփոխությունների առումով մեծապես բխում են արտաքին, տարածաշրջանային կոնյուկտուրայով, հարևանների կամ գլոբալ խաղացողների հետ Իրանի հարաբերությունների առանձնահատկություններով։
«Գլոբալ անկայունության, ինչպես նաև Իրանի սահմանների շուրջ իրադրության անկայունության պայմաններում երկրի ներսում ներքին և արտաքին քաղաքականության մեջ պահպանողականության պահանջ կա։ Եվ հակառակը` եթե իրավիճակը բարենպաստ է փոփոխությունների համար, ապա հերթական ընտրական գործընթացի դեպքում առավելություն են ստանում «բարեփոխիչները»։ Այլ կերպ ասած` Իրանը կրկին «փակվեց» արտաքին աշխարհի համար` հասկանալով, որ նման գլոբալ անկանխատեսելիության պայմաններում երկրի ներսում ցանկացած արմատական փոփոխություն կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ` ընդհուպ պետականության հիմքերի խարխլում»,– ասաց Պետրոսյանը։
Ասվածն իհարկե չի նշանակում, որ իրանական ռեժիմի աշխարհաքաղաքական մրցակիցները չեն փորձի երկիրը խարխլել ոչ ընտրական գործիքներով։ Այն փաստը, որ քաղաքացիների մի մասը դժկամությամբ է գնում ընտրատեղամասեր, հող է նախապատրաստում հակասահմանադրական ճանապարհով փոփոխությունների հասնելու փորձերի համար։ Իրանի դեպքում դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով երկրում վերջին 4-5 տարվա ընթացքում տեղի ունեցած հզոր բողոքների շարքը։ Փորձը ցույց է տալիս, որ ցանկացած մասնավոր դրվագ կարող է հակակառավարական ակցիաների ալիք առաջացնել ամբողջ երկրում։ Այդպես էր, օրինակ, 2022 թվականի աշնանը, երբ 22-ամյա աղջկա ձերբակալությունից և սպանությունից հետո երկրում զանգվածային ցույցեր և բախումներ սկսվեցին ուժայինների հետ, և այդ բախումների ընթացքում մոտ 200 մարդ մահացավ։

Հարևանների հետ հարաբերություններ

Փորձագետը կարծում է, որ Իրանը կշարունակի հատուկ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին: Իրանը ձգտում է ամեն կերպ մանևրել և խուսափել զինված հակամարտությունների մեջ ներքաշվելուց, և այդ սխեման կպահպանվի։ Պետրոսյանի կարծիքով` Ադրբեջանի հետ հարաբերությունների դեպքում առաջին հերթին շեշտը կդրվի տնտեսական բաղադրիչի վրա։ Իրանի կողմից Ադրբեջանի ներքին կյանքին միջամտելու հնարավորություններն այժմ նկատելիորեն սահմանափակ են, հատկապես Ադրբեջանում շիա գործիչների ձերբակալությունների լույսի ներքո: Ու քանի որ հնարավոր չէ խաղարկել կրոնական գործոնը, Իրանի համար ազդեցության լծակների պահպանման համատեքստում կարևոր է մնում տնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը և այլն:

Իրանը հայ-ռուսական հարաբերությունների սրացում է տեսնում

Հայաստանի պարագայում Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձելու է լրացնել անվտանգության որոշակի վակուումը, որն առաջացել է հայ-ռուսական հարաբերություններում առկա դժվարությունների պատճառով:
«Հարաբերությունների որոշակի սառեցումը, Երևանի և Մոսկվայի ներկայացուցիչների միջև փոխադարձ մեղադրանքները Թեհրանում դիտարկվում են որպես Հայաստանում (որի իշխանությունները հայտարարում են արտաքին և պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացման մասին) իրենց ներկայությունն ուժեղացնելու հնարավորություն։ Իրանն առաջիններից մեկն արձագանքեց հայտարարված դիվերսիֆիկացման կուրսին` համագործակցություն առաջարկելով տնտեսության, էներգետիկայի և իհարկե անվտանգության ոլորտներում»,– հավելեց Պետրոսյանը։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին անվտանգության ապահովման գործում, խոսել է տարածաշրջանային սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։
Լրահոս
0