00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:47
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եգիպտոսի նախագահը ողջունել է ՀՀ–ի` տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահը
Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահը - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2024
Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին աջակցություն է հայտնել Հայաստանի` Հարավային Կովկասում կայունության հասնելու նախաձեռնություններին։ Եգիպտոսի նախագահն այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ինչպես հաղորդում է Sada al-Balad լրատվական պորտալը, Եգիպտոսի նախագահը հաստատել է Կահիրեի աջակցությունը Հայաստանի նախաձեռնություններին ՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, արդարության սկզբունքով հակամարտությունների լուծմանը, ինչը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին:
Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել մեծացնել առևտրի ծավալը՝ իրենց քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին համաչափ, ինչպես նաև համագործակցել այլ ուղղություններով, այդ թվում՝ արհեստական բանականության, սննդի և դեղագործական արդյունաբերության և այլ ոլորտներում։
Փաշինյանն իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եգիպտոսի հետ կապերի ընդլայնման ու խորացման գործում: Վարչապետը կարևորել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու խորացումը և առկա ներուժի իրացման գործում ընդգծել գործարար կապերի զարգացման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանի և Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարության միջև ստորագրվել է տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի միջազգային զարգացման համագործակցության նախարար Ռանիա Էլ Մաշաթը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Եգիպտոսի գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության միջև ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության մասին 2024-2026 թվականների իրականացման ծրագիրը: Այն ստորագրել են Ռաֆայել Գևորգյանը և Եգիպտոսի գյուղատնտեսության նախարար Էլ Սայեդ Էլ Քասերը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Հիշեցնենք` Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով է մեկնել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Լրահոս
0