00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրանտը ծնվեց հոր մահվան քառասուներորդ օրը․ Արցախի պայթյունի զոհերը դեռ կարգավիճակ չունեն

© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Հրանտը
Փոքրիկ Հրանտը - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2024
Բաժանորդագրվել
Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածներն առայսօր որևէ կարգավիճակ չունեն, իսկ նրանց ընտանիքների համար սոցաջակցության առանձին ծրագիր չի մշակվել։
Քաղաքում հենց միանում էին տագնապի ազդանշանները, երեխային գրկում էր, բարձրաձայն երգում ու պարում, որ 1-ամյա Իննան շուրջբոլորը կատարվողը խաղ ընկալեր, չվախենար։ 35-ամյա Արևիկը հիշում է՝ ամուսինը՝ Հրանտը, ամենալարված իրավիճակներում անգամ հավասարակշռությունը չէր կորցնում։ Հայր դառնալուց հետո գերուշադիր էր դարձել հնարավոր վտանգների հանդեպ, պատասխանատվությունն ավելի մեծ էր։
© Photo : provided by Arevik HakobyanՀրանտ Հովսեփյանը կնոջ` Արևիկի և դստեր հետ
Семья Гранта Овсепяна, погибшего при взрыве в Арцахе - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Հրանտ Հովսեփյանը կնոջ` Արևիկի և դստեր հետ
«Որ տեսնում էր փոքր էրեխեքի, որոնց պապաները զոհված էին, ասում էր՝ դժվար է առանց ծնող, կամ ինչ ահավոր է` խոխան ծնվել է, հայրը չի էլ տեսել․․․ Նույնն իր հետ եղավ»,- ասում է Արևիկը։
Հրանտ Հովսեփյանի ու Արևիկ Հակոբյանի ընտանիքի պատմությունը սկսվեց ծառայողական սիրավեպով։ Երկուսն էլ աշխատում էին Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովում։ Ամուսնացան, միասին շատ դժվարությունների միջով անցան։ 7 տարի չէին կարողանում երեխա ունենալ։
© Photo : provided by Arevik HakobyanՀրանտն ու Արևիկը
Семейная фотография Гранта Овсепяна и Аревик - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Հրանտն ու Արևիկը
«Շատ էի հուսահատվել, հոգնել էի արդեն։ Մի օր ասացի՝ վերջ, եթե մինչև Նոր տարի չեղավ, արի գնանք, մանկատնից երեխա վերցնենք։ Ուրիշ տղա լիներ, կասեր՝ ի՞նչ ես խոսում։ Ինքը համաձայնեց՝ եթե չլինի, գնում ենք։ Հունվարին պարզվեց՝ հղի եմ»։
Ու ծնվեց Իննան։ Որքան հոգատար ամուսին էր Հրանտը, բազմապատիկ հոգատար հայր էր։
© Photo : provided by Arevik HakobyanՀրանտն ու Արևիկը ծննդատնից տուն են տանում իրենց առաջնեկին
Грант, Аревик и родственники забирают Инну домой из родильного отделения - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Հրանտն ու Արևիկը ծննդատնից տուն են տանում իրենց առաջնեկին
Շրջափակման օրերին Հրանտի ու Արևիկի ընտանիքում երկրորդ հրաշքը կատարվեց, պարզվեց՝ կրկին ծնողներ են դառնալու։
«Մի պահ մտածեցի՝ ծանր օրեր են, չգիտենք, թե ինչ է լինելու․․․ Հրանտն ասաց՝ չասես ու չմտածես նման բան, ամեն ինչ լավ է լինելու»։
Խանութ ունեին, որտեղից բնակիչները շրջափակման օրերին կտրոնով գնումներ էին կատարում։ 2023–ի սեպտեմբերին, երբ մարդիկ նկուղներ էին իջել հրետակոծությունից պաշտպանվելու համար, Հրանտը խանութի եղած-չեղածը սկսեց բաժանել նրանց։ Արևիկը հավաքել, պահել է սոցցանցերում ամուսնուն ուղղված երախտիքի խոսքերը։
Մեր հողերից թեկուզ մի փոքր մաս տան, գնանք, խիտ ապրենք․ ամանորյա երազանքը՝ վերադարձ Արցախ
2023–ի սեպտեմբերի 25-ին Հրանտն իր ձեռքով քնացրեց դստերը` տնից դուրս գալիս խոստանալով շուտ վերադառնալ։ Հետո կնոջը հաղորդագրություն ուղարկեց` գնում է «Հայկազով»՝ բենզինի։ Ինչու էր գնացել, Արևիկը մինչև հիմա չի հասկանում․ իրենք պահեստավորած բենզին ունեին, Արցախից դուրս գալ կարող էին։
© Sputnik / Aram NersesyanՓոքրիկ Իննան
Маленькая Инна, дочка Гранта Овсепяна, погибшего при взрыве в Арцахе - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Փոքրիկ Իննան
«Շատ անհանգիստ էի այդ օրը։ Մեկ էլ աչքովս «Ֆեյսբուքի» գրառումներն ընկան՝ «նոր աղետ Արցախում»․․․ Նորից բացեցի Հրանտի SMS-ը, տեսա, որ «Հայկազով» է գնացել ու վատացա։ Հղի վիճակում դուրս եկա տնից, մութ էր, կայծակ, որոտ, պատահական մեքենա կանգնացրի ու սկսեցի տարբեր հիվանդանոցներ գնալ։ Երկրորդը հանրապետականն էր։ Ահավոր էր էնտեղ, 4 հարկ իջնում, բարձրանում էի՝ Հրանտ գոռալով, գիտեի, որ եթե այնտեղ լինի, ձայն կհանի գոնե։ Մարդիկ անճանաչելի էին․․․»։
Հրանտից լուր չունենալով՝ հաջորդ օրն Արևիկը ստիպված եղավ դստեր հետ ուղղաթիռով Հայաստան տեղափոխվել։ Ուրիշ տարբերակ չուներ։ Աղոթում էր, որ հրաշք լինի, ուղղաթիռով տեղափոխվող վիրավորներից մեկը Հրանտը լինի։ Բայց հրաշք չեղավ։ Մեկ ամիս շարունակ նրա մասին լուրի էին սպասում։
© Sputnik / Aram NersesyanԱրևիկը
Аревик, жена Гранта Овсепяна, погибшего при взрыве в Арцахе - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Արևիկը
«Սկզբում Աստծուց նեղացած էիհ, հետո փորձեցի հաշտվել Նրա հետ․․․ Խնդրեցի, որ գոնե Հրանտից մի մասունք գտնվի։ Նույն օրը ԴՆԹ-ի պատասխանը եկավ»։
«Բալաս փրկվել, մամային էր հասել...»․ պայթյունի դժբախտացրած ընտանիքներից 2–ի պատմությունը
Հրանտի մահվան քառասուներորդ օրը լույս աշխարհ եկավ Հրանտը․․․
Արևիկն ու դուստրը՝ Իննան, օգտվում են Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերից, փոքրիկ Հրանտը դեռևս որևէ աջակցություն չի ստանում, քանի որ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Արևիկն արդեն հավաքել է անհրաժեշտ փաստաթղթերը, սպասում է երեխայի նպաստին։
© Sputnik / Aram NersesyanԱրևիկը փոքրիկ դստեր և որդու հետ
Аревик с Инной и маленьким Грантом - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Արևիկը փոքրիկ դստեր և որդու հետ
Ինչ վերաբերում է Արցախում պայթյունի զոհերին, մինչև օրս ՀՀ–ն նրանց որևէ կարգավիճակ չի տվել, նրանց ընտանիքների համար սոցիալական աջակցության որևէ առանձին ծրագիր չի մշակվել։
© Sputnik / Aram Nersesyan

Հրանտի հիշատակի անկյունը

Հրանտի հիշատակի անկյունը - Sputnik Արմենիա
1/4

Հրանտի հիշատակի անկյունը

© Sputnik / Aram Nersesyan

Արևիկը

Արևիկը - Sputnik Արմենիա
2/4

Արևիկը

© Sputnik / Aram Nersesyan

Արևիկը դստեր` Իննայի հետ

Արևիկը դստեր` Իննայի հետ - Sputnik Արմենիա
3/4

Արևիկը դստեր` Իննայի հետ

© Sputnik / Aram Nersesyan

Արևիկը դստեր` Իննայի հետ

Արևիկը դստեր` Իննայի հետ - Sputnik Արմենիա
4/4

Արևիկը դստեր` Իննայի հետ

1/4

Հրանտի հիշատակի անկյունը

2/4

Արևիկը

3/4

Արևիկը դստեր` Իննայի հետ

4/4

Արևիկը դստեր` Իննայի հետ

Լրահոս
0