00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթներն են հարձակվել

© Unsplash / Lars KienleКабели интернета
Кабели интернета - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2024
Բաժանորդագրվել
Հաղորդվում է, որ հուսիթների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, Facebook և Instagram սոցցանցերում:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Կարմիր ծովում 4 ինտերնետ մալուխների վրա հուսիթների կողմից հարձակումներ են եղել, որոնք ազդել են նաև Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի միջև կապի վրա։ Տեղեկությունը հայտնում է հոնկոնգյան մատակարար HGC Global Communications Limited-ը:
Կտրվել են չորս ստորջրյա մալուխներ, այդ թվում՝ Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 (AAE-1),
Մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ դա ազդում է տրաֆիկի մոտ 25%-ի վրա:
«Ասիայից տրաֆիկի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս տրաֆիկի 80%-ն անցնում է Կարմիր ծովի ստորջրյա մալուխներով», - ասվում է HGC-ի հայտարարության մեջ:
Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած ուղղությունները: Դրանք ներառում են ուղղությունը դեպի հյուսիս (Հոնկոնգ - Չինաստան - Եվրոպա) և դեպի արևելք (Հոնկոնգ - ԱՄՆ - Եվրոպա): Ինչ վերաբերում է դեպի արևմուտք ուղղությանը, ընկերությունը դիվերսիֆիկացնում է Կարմիր ծովում չվնասված 11 մալուխներով:
Հաղորդվում է, որ հուսիթների հարձակումը խոշոր կայքերի զանգվածային խափանումներ է առաջացրել, այդ թվում՝ Youtube, Google, «Ֆեյսբուք»և «Ինստագրամ» սոցցանցերում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զանգվածային խափանումներ են առաջացել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցցանցեր մուտք գործելիս։
Լրահոս
0