00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ի էքսպեդիցիոն կորպուսն Ուկրաինայում. լինել, թե չլինել

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Զելենսկի, Էմանուել Մակրոն
Վլադիմիր Զելենսկի, Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2024
Բաժանորդագրվել
Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու հավանականության մասին Լոնդոնի, Փարիզի և Վաշինգտոնի հետևողական հայտարարություններն արտացոլում են Ուկրաինայի զինված ուժերի աղետալի վիճակը և հավաքական Արևմուտքի՝ Ռուսաստանի հետ ուղիղ զինված հակամարտության մեջ մտնելու հնադարյան ձգտումը։
Ռուսական բանակի ակտիվ հարձակողական գործողությունների և Ուկրաինայի զինված ուժերի մարտական հնարավորությունների նկատելի դեգրադացիայի ֆոնին Մեծ Բրիտանիան փետրվարի սկզբին դաշնակիցներին առաջարկել էր դիտարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի էքսպեդիցիոն կորպուս ուղարկելու և Կիևի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու տարբերակները: Լոնդոնն անհրաժեշտ և հնարավոր է համարում Ռումինիայի և Լեհաստանի սահմանամերձ շրջաններից դաշինքի խոշոր մանևրող ուժերի տեղափոխումը Դնեպրի աջ ափի պաշտպանական գծեր:
Բրիտանական պլանը ենթադրում է նաև ՆԱՏՕ-ի օտարերկրյա զորքերի տեղափոխումը Նորվեգիայի և Ֆինլանդիայի տարածք՝ Ռուսաստանի ուժերն ու միջոցները «փոշիացնելու» համար։ Նպատակը՝ Մոսկվային ստիպել բանակցել Արևմուտքի պայմաններով։
Հիմնական դաշնակիցները ադեկվատ-բացասական արձագանքեցին, սակայն թեման չփակեցին։ Եվրոպացի վասալները չգիտակցեցին, թե որքան կարևոր է, որ իրենք ինքնազոհաբերվեն «հեգեմոնի» շահերի համար, և ԱՄՆ-ում սկսեցին նկատելիորեն նյարդայնանալ։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը փետրվարի 29-ին Սենատում կայացած լսումների ժամանակ հնարավոր է համարել ՌԴ-ի հետ ուղիղ ռազմական բախումը. «Անկեղծ ասած, եթե Ուկրաինան ընկնի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կռվի մեջ կմտնի Ռուսաստանի հետ»։
The American Conservative պարբերականը անցյալ շաբաթ հիշեցրել է ՌԴ հատուկ ռազմական գործողության գոտում դաշինքի մի քանի երկրներից հատուկ նշանակության ուժերի մարտիկների ներկայության և գործողությունների մասին՝ 50 բրիտանացի, 15 ֆրանսիացի, 14 ամերիկացի և 17 լատվիացի: Այս թվերը կարող են տարբեր կերպ ընկալվել, բայց միևնունն է՝ ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում ռուբիկոնն անցել են: ՆԱՏՕ-ի երկրների սպաները թևավոր հրթիռներով հարվածներ են նախապատրաստում ռուսական ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ։ Ցավոք, ԱՄՆ-ն և Եվրոպայում նրա մերձավոր վասալները ի վիճակի չեն սթափ գնահատել իրենց կորուստների մասշտաբները հրթիռամիջուկային Ռուսաստանի հետ ուղիղ զինված բախման դեպքում։

ՆԱՏՕ-ն «անվերադարձության կետում»

Հունվարի 16-ին Ուկրաինայում ֆրանսիացի գրոհայինների շտաբին հասցված ռուսական հրթիռային հարվածը ոչնչացրեց ավելի քան 60 «բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք աշխատում էին սպառազինության հատուկ համակարգերի վրա, որոնք չափազանց բարդ էին միջին ուկրաինացի զորակոչիկի համար»: Բարդ համակարգերը ֆրանսիական SCALP-EG օդային բազավորման, մինչև 300 կմ հեռահարության թևավոր հրթիռներն են։ Իհարկե, լրատվամիջոցներում ոչ բոլոր այդպիսի հարվածներն են լուսաբանվում։
Ռուսաստանի հակադրոնային շեշտը Մոսկվայում և Էր Ռիադում ցուցահանդեսների ժամանակ
Հեդոնիստների եվրոպական խմբակցությունները միշտ հույսը դրել են ԱՄՆ-ի դիցաբանական դարձած ռազմական հզորության և Սպիտակ տան ամենահաս իմաստության վրա: Բայց իրականում ԱՄՆ-ի բանակը բավականին փոքր է՝ 445 հազար զինծառայող, առաջիկա հինգ տարում մինչև 470 հազար աճի հեռանկարով։ Ամերիկայում զորակոչային ծառայություն չկա: Ավելի ու ավելի շատ լիբերալ ֆեմինիստներ և տրանսգենդերներ են հավաքագրում, որոնց մասնաբաժինը ամերիկյան բանակում հասել է 32 տոկոսի: Ամեն տարի ցամաքային զորքերն ու ռազմաօդային ուժերը 10 հազար նորակոչիկի պակասորդ են ունենում, ռազմածովային ուժերը՝ վեց հազարի, իսկ ռազմաօդային ուժերը՝ մինչև 25 տոկոսի։
Ամերիկյան զորքերը տեղակայված են աշխարհի 140 երկրներում։ Եվրոպայում հավանական մեծ հակամարտության կամ ԱՄՆ-ի տարածքում հակառակորդի հիպոթետիկ դեսանտի դեպքում պարզապես կռվող մարդ ու զենք չի լինի։
ՆԱՏՕ-ի խոշորագույն եվրոպական երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Լեհաստան) օպերետային բանակները, որպես կանոն, 200 հազար «սվինը» չեն գերազանցում և կարող են հանդես գալ միայն որպես թիկունքային աջակցություն։
«Սարմատ» ստացիոնար տեղակայման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2024
Ինչու է ԱՄՆ բանակին անհանգստացնում Ռուսաստանի մարտավարական միջուկային զենքի կիրառման շեմը
Արևմուտքը տեսնում է, որ «ուկրաինական նախագիծը ծանր վիճակում է»։ Ուկրաինայի ԶՈւ-ի զինվորները վերջանում են: Կիևի ռեժիմը ՆԱՏՕ-ի զենքի նոր մատակարարումներ է պահանջում, բայց դրանցից շուտով կրակելու բան չի լինի և կրակող չի լինի։ «Դոնոր երկրներից» Կիևը 2024 թվականին հիմնականում ստանում է ռազմական օգնության խոստումներ և «հռետորական ռումբեր»։
Զելենսկին հուսահատորեն փորձում է Արևմուտքին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշել։ ՆԱՏՕ-ի առաջնորդները հրապարակավ (կեղծավոր կերպով) դատապարտեցին Եվրոպայի կամ դաշինքի զորքերը Ուկրաինա ուղարկելու գաղափարը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել են, որ դա տեղի չի ունենա: Դժվար թե արժե հավատալ նրանց խոսքին, Պանդորայի արկղն արդեն բաց է։
Բաժանորդագրվեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0