00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բռնաբարության մեղքն իմն է, բայց սպանության հետ կապ չունեմ. Պեմզաշենի գործով մեղադրյալ

© Sputnik / Armenuhi Mkhoyan Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2024
Բաժանորդագրվել
Մեղադրյալ Վրուր Բարսեղյանը նշում է, որ սպանված Զարինե Մելիքսեթյանի ճակատագրին կարժանանար, եթե չբռնաբարեր։ Մյուս մեղադրյալ Արկադի Բարսեղյանն էլ վստահեցնում է` հեքիաթ է, թե ինքը կապ ունի բռնաբարության կամ սպանության հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանն ընդունել է բռնաբարության մեղադրանքը, բայց վստահեցնում է` սպանության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին Վրույր Բարսեղյանը նշեց դատական նիստի ժամանակ։
Հայտնել ենք, որ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի՝ Զարինե Մելիքսեթյանի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թ. նոյեմբերի 9-ին։ Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են (հորեղբոր տղաներ են)։
«Ես սպանության հետ գործ չունեմ։ Իմ մեղքն ընդունում եմ, բռնաբարության մեղքն իմ վրա եմ վերցնում, բայց էդ մարդկանց սպանելը 100 տոկոսով ես չեմ։ Եթե ես չբռնաբարեի, Զարինե Մելիքսեթյանի օրը կընկնեի։ Սաղ կյանքս ես Սևակին (Զարինեի ամուսինն է – խմբ.) 3-4 անգամ եմ տեսել, գյուղի տղա է, բայց շփում չեմ ունեցել թե իր, թե իր ընտանիքի հետ»,– նշեց Բարսեղյանը։
Նա ընդգծեց, որ ընդամենը 34 տարեկան է, բայց ամբողջ կյանքում տուժել է իր հորեղբոր տղաների պատճառով (մյուս մեղադրյալ Արկադի Ղուկասյանը և նրա փոքր եղբայրը – խմբ.)։
Վրույր Բարսեղյանը դատարանից խնդրեց առանձին զրուցել գործով դատախազի հետ, քանի որ որոշ հարցեր կան, որոնք չի կարող նիստերի դահլիճում ապացուցել, բայց վստահեցրեց` ապացուցելու շատ բան ունի։
Վրույր Բարսեղյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն էլ միջնորդնեց, որպեսզի նիստը փակ լինի ու ուղիղ եթերներով չհեռարձակվի, ինչին նրա պաշտպանյալը համաձայնեց։
Արկադի Բարսեղյանն էլ ընդգծեց, որ դեմ է փակ նիստերին ու ցանկանում է, որպեսզի ամեն ինչ նկարահանվի և լուսաբանվի։ Արկադի Բարսեղյանի փաստաբան Գայանե Լյուդվիկյանը համաձայնեց պաշտպանյալի հետ, իսկ մյուս փաստաբանը` Վլադիմիր Մինասյանը համաձայնեց Էդուարդ Աղաջանյանի հետ, որ պետք չէ տեսանկարահանել նիստերը, սակայն նաև որոշեց չհակառակվել իր պաշտպանյալի ցանկությանը։
Ինչո՞ւ էին դաժանաբար սպանել Պեմզաշենում բնակվող կնոջն ու նրա 2 երեխաներին. նոր մանրամասներ
«Թող բոլոր նիստերը նկարահանվեն, որ բոլորն ամեն ինչ տեսնեն։ Ինձ խայտառակ են արել, ուզում եմ, որ տեսնեն ու պարզվի` կապ չունեմ այս ամենի հետ։ Հեքիաթ է, հորինված մի պղծվածի կողմից»,– նշեց Արկադի Բարսեղյանը։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։
Լրահոս
0