00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարինեի մարմինը քարշ են տվել և դաժանությամբ սպանել. Պեմզաշենում տեղի ունեցածի մանրամասները

© Sputnik / Armenuhi Mkhoyan Մելիքսեթյանների տունը Պեմզաշենում
Մելիքսեթյանների տունը Պեմզաշենում - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2024
Բաժանորդագրվել
Դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչ դաժանությամբ են սպանվել Զարինե Մելիքսեթյանն ու նրա 8 և 11–ամյա երեխաները։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում աղմկահարույց միջադեպի տուժող Զարինե Մելիքսեթյանին քարշ են տվել, ապա դաժանությամբ սպանել։ Այս մասին Պեմզաշենի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց դատախազ Արեգ Խաչատրյանը։
Հայտնել ենք, որ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թ. նոյեմբերի 9-ին։ Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են (հորեղբոր տղաներ են – խմբ.)։ Նշենք, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղքը, սակայն սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանն էլ առհասարակ իրեն մեղավոր չի ճանաչում` ո՛չ սպանության, ո՛չ էլ բռնաբարության մեջ։
Պեմզաշենի հայտնի գործով մեղադրվողի փաստաբանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց
Խաչատրյանը ներկայացրեց նրանց մեղադրանքները, այն է` Արկադի Բարսեղյանը Վրույր Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքն ապօրինի անհատույց ձեռք բերելու դիտավորությամբ, բռնություն գործադրելով, մուտք է գործել բնակարան, հափշտակություն և ավազակություն կատարել։ Ապա հանցանքը թաքցնելու, ինչպես նաև նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկը թաքցնելու նպատակով Արկադի Բարսեղյանն առանձին դաժանությամբ սպանել է Զարինե Մելիքսեթյանին։
«Վրույր և Արկադի Բարսեղյանները Զարինե Մելիքսեթյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին` կրծքավանդակին, որովայնին և գոտկատեղին։ Դրանից հետո տան միջանցք են եկել նրա երեխաները` 2014 թվականին ծնված Սարգիս Մելիքսեթյանը և 2010 թվականին ծնված Կարինե Մելիքսեթյանը։ Սարգիսի ոտքերը և ձեռքերը, ապա Կարինեի ձեռքերը կապել են։ Այս գործողություններից հետո Բարսեղյանները կապել են նաև Զարինեի ձեռքերը և նրա մարմինը հատակին քարշ տալով` տան ննջասենյակում առանձին դաժանությամբ կրկին դանակահարել են (ընդհանուր 11 հարված)։ Դրանից հետո ընդհանուր առմամբ հափշտակել են 940 000 դրամ արժողությամբ ոսկեղեն, ինչպես նաև գումար»,– նշեց դատախազը։
Այս ամբողջ ընթացքում Զարինե Մելքիսեթյանը մահացած չի եղել, ու Վրույրը և Արկադին դանակով 3 հարված են հասցրել նաև 8-ամյա Սարգսին, որի ոտքերն ու ձեռքերը կապված են եղել։ Բացի այդ, Վրույր Բարսեղյանը 11–ամյա Կարինեի անօգնական վիճակն օգտագործելով ու կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։ Հասկանալով, որ Կարինեն ճանաչել է իրեն ու Արկադի Բարսեղյանին ու այդ վերը նշված գործողություններին ականատես է եղել` դանակով 2 անգամ հարվածել են նաև Կարինեին ու սպանել նրան։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։
Ինչո՞ւ էին դաժանաբար սպանել Պեմզաշենում բնակվող կնոջն ու նրա 2 երեխաներին. նոր մանրամասներ
Լրահոս
0