00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիպրոսն առաջիկա ամիսներին դեսպանատուն կբացի Երևանում

© Photo : Pexels / Zuzia KulikowskaԿիպրոսի դրոշ
Կիպրոսի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2024
Կիպրոսի դրոշ
Բաժանորդագրվել
Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացմանը և ԵՄ առաքելության ավելացմանը Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Կիպրոսի Հանրապետությունն առաջիկա ամիսներին դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։ Այս մասին հայտարարեց Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ցանկանում եմ ընդգծել այս զարգացման կարևորությունը։ Այն, անշուշտ, նաև խորհրդանշական է, բայց և կհանդիսանա ամուր հարթակը, որը կհանգեցնի երկու երկրների համագործակցության օրակարգի առավել ամրապնդման ու խորացման»,- ասաց Կոմբոսը։
Նա շեշտեց, որ Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացմանը և ԵՄ առաքելության ավելացմանը Հայաստանում։
«Կիպրոսը համակարգված և անխոնջ կաշխատի ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ երկխոսության ամրապնդման ուղղությամբ, ավելին՝ մենք վճռականորեն կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն ԵՄ-ին՝ միաժամանակ խթանելով բարեփոխումների օրակարգը»,- ասաց Կիպրոսի արտգործնախարարը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի թեմային՝ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ ագրեսիան, տեղահանումն անընդունելի գործիքներ են միջազգային հանրության համար։ Հարկադրանքն ու ուժի կիրառումը չեն կարող լինել այլընտրանք երկխոսության և խաղաղ կարգավորման համար։ Կոմբոսը նշեց, որ Կիպրոսի կառավարությունն առաջարկում է հյուրընկալել ԼՂ–ից բռնի տեղահանված երեխաներին և պատրաստվում է ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրի շրջանակում 10 ջերմոց կառուցել։
Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական հարաբերություններին, ապա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։
«Մենք՝ որպես միջազգային համայնք, պետք է դեմ կանգնենք ագրեսիային և աջակցենք Հայաստանին թե՛ քաղաքական տեսանկյունից, թե՛ նյութապես»,- ասաց նախարարը։
Հայաստանը մոտ ապագայում Կիպրոսում դիվանագիտական ծառայություն կբացի. Միրզոյան
Հիշեցնենք` Կոնստանտինոս Կոմբոսը Հայաստան է ժամանել մարտի 6-ին։ Այցը պաշտոնական է։
Լրահոս
0