00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեսրոպատառ, ոսկեղենիկ հայերենով գրում են` լավ պատուհան. Փաշինյանը դժգոհեց

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը կառավարության նիստի ժամանակ որոշեց խոսել ոչ թե դպրոցաշինության մեծ, այլ փոքր խնդիրների` պատուհանների, ծորակի, ցնցուղի մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան դժգոհեց, որ ամեն օր այցելություններ են անում մարզի դպրոցաշինության օբյեկտներ ու աշխատանքներից շատ դժգոհ են` թե որակից, թե տեմպից։
«Նաև` Կապսի դպրոցի պատուհաններն են շատ անորակ։ Պատվիրատուին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, առաջարկել ենք քննարկել այդ հարցը»,– նշեց նա։
Մարզպետի խոսքերը մտահոգեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և նա առաջարկեց կառավարության նիստին խոսել ոչ թե դպրոցաշինության մեծ, այլ փոքր խնդիրների` պատուհանների, ծորակի, ցնցուղի մասին։
«Մենք չենք կարողանում նկարագրել` ինչ պատուհան է մեզ պետք. գնում ենք, ասում են` ձեր ուզածը պատուհան չի՞, այո, պատուհան է… է, հեսա դրել ենք։ Մինչդեռ արանքից փչում է, տեսքը էն չի, որակն էն չի։ Արդյոք աշխարհում կա՞ն այն մասնագետները, որոնք կարող են ճշգրիտ նկարագրել այն ծորակը, որ մեզ պետք է։ Այո, կան, սակայն նրանց պետք է տանք 1 մլն և ավելի դրամ աշխատավարձ»,– հայտարարեց նա։
Նա շարունակեց` ասելով, որ աշխարհի այն հատվածը, որ մետաղապլաստե պատուհան է ստեղծել, տեխնիկական պարամետրեր է նաև սահմանել։
«Ասել է` պլաստմաս՝ կողքը գրել է կոդ, գրել է փական՝ կողքը գրել է կոդ։ Խնդիրն այն է, որ մենք մեր իմացած բառապաշարով ցանկանում ենք նկարագրել տեխնիկական պարամետրերը. ուզում ենք նկարագրել` պատուհանը լա՞վն է, թե՞ ոչ։ Եթե շատ սեղմենք, կգնան, դատի կտան, կասեն` հեսա, տեսեք` բերել ենք, լավ պատուհան է` բացվում ու փակվում է։ Մենք ասում ենք` տեխնիկական առաջադրանք գրեք, գալիս են ու մեսրոպատառ, ոսկեղենիկ հայերենով գրում` լավ պատուհան… Մենք էլ կարդում ենք, ասում ենք` էս ինչ լավ պատուհան է։ Ոչ թե մեսրոպատառ հայերենով պետք է գրել, այլ միայն կոդերով, ու մենք կարող է կարդանք, չհասկանանք, սակայն մասնագետը կհասկանա։ Եկեք խոստովանենք` մենք այս ամենը չգիտենք, ու եկեք հասկանանք` ինչպես սովորենք. գոռանք, ճվանք, մեզ ճղենք, կտրուկ գործողություններ անենք... պետք է սովորենք»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` դրա համար լավ մասնագետներ են պետք, որոնք կամ չկան մեր երկրում, կամ ցածր աշխատավարձով չեն ուզում աշխատել։
Լրահոս
0