00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի փոխարեն այստեղ կլինի Թուրքիան. նախկին փոխնախարարը՝ ՀՀ-ի անհեռատես քայլերի մասին

© Photo : press office of the President of ARԹուրքիայի և Ադրբեջանի նախագահները
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2024
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները
Բաժանորդագրվել
Հայաստանը, ըստ նախկին փոխարտգործնախարարի, արտաքին քաղաքական շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք, սակայն միևնույնն է` տարածաշրջանում գերիշխելու է Թուրքիայի ազդեցությունը:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները փորձում են անվտանգության ոլորտում ՌԴ–ի հետ համագործակցությունը փոխարինել Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը։
«Թուրքական ներկայությունը կամ ազդեցության ուժեղացումը ունի հակառուսական և հակաիրանական հեռանկար: Նախիջևանից Ադրբեջան «միջանցքը» մասնատելու է Սյունիքը, և կարճ ժամանակ անց խնդիր կլինի նաև Սյունիքի գնալը»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից հայտարարություններ են հնչում, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվում, բայց իրականում տեղի է ունենում 180 աստիճանի շրջադարձ։
«Այդ ենթատեքստում կարելի է դիտարկել Նիկոլի Փաշինյանի այցերը Մյունխեն, Փարիզ, հետո արտգործնախարարի մակարդակով այցը Անթալիա։ Եվրոպական այցերից հետո տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ»,– ասաց Ադոնցը։
© Sputnik / Andranik GhazaryanԱվետ Ադոնց
Дипломат и политический деятель Авет Адонц в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2024
Ավետ Ադոնց
Ինչ վերաբերում է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու մտադրությանը, ապա, ըստ նրա, այդ հայտարարությունն ընդամենը մի փոքր տարր է ՀՀ իշխանությունների` շատ ավելի լայն ու հեռու գնացող օրակարգում։ Եթե նախկինում գործընթացն ընթանում էր տարածաշրջանում կամ ՀՀ–ում ՌԴ ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ, ապա այժմ փորձ է արվում ամբողջությամբ բացառել նրան։
«Հայաստանյան իշխանությունների մեսիջները հիմնականում ուղղված են դեպի Եվրոպական միություն։ Այս համատեքստում մատնանշվում են Վրաստանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով ԵՄ–ին անդամակցելու նրա թեկնածությունը։ Թուրքիան նույնպես ԵՄ–ին անդամակցելու թեկնածու է, բացի այդ, ՆԱՏՕ–ի անդամ է»,– ընդգծեց Ադոնցը։
Նա հիշեցրեց, որ դրան զուգահեռ հետ կանչվեց ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, հայտարարվեց կազմակերպությունում մասնակցության «սառեցման» մասին։
Այս ամենը, ըստ նրա, բացառում է Երևանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը և նախապատվություն տրվում արևմտյան վեկտորին։
«Եվ դա` չնայած այն բանին, որ ՌԴ–ի հետ լավ հարաբերությունները երբեք չեն սահմանափակել Արևմուտքի հետ փոխգործակցության զարգացումը, սակայն, իհարկե, մինչև այն կետը, որը կարող է ենթադրել ինչ–որ հակասություններ, օրինակ՝ ԵԱՏՄ–ի հետ»,– նշեց Ադոնցը։
Այս համատեքստում նա ուշագրավ համարեց ՀՀ իշխանությունների հայտարարությունը, որը ԵԱՏՄ–ն կարևոր է բացառապես տնտեսական առումով։ Մինչդեռ ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցության «սառեցումը» հարցականի տակ է դնում մեր երկրի լիարժեք մասնակցությունը ԵԱՏՄ գործընթացներին:
«Մենք ակնհայտորեն փոխում ենք մեր արտաքին քաղաքական վեկտորը, բայց առանց անվտանգության որևէ երաշխիքի, Հարավային Կովկասում ունենալով չկարգավորված և անկանխատեսելի հարաբերություններ, խիստ վտանգավոր իրավիճակ հայ–ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում: Ինչ վերաբերում է հայ–իրանական օրակարգին, ապա այստեղ էլ շատ հարցեր կան»,– նկատեց Ադոնցը։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ կտրուկ դեմ է արտատարածաշրջանային ուժերի մասնակցությանը տարածաշրջանում ընթացող գործընթացներին, սակայն, նախկին փոխարտգործնախարարի խոսքով, դա չի խանգարում, որ հակառուսական և հակաիրանական գործընթացները ՀՀ–ում շատ ակտիվ ընթանան։
«Մենք փորձում ենք անվտանգության ոլորտում ՌԴ-i հետ համագործակցությունը փոխարինել թուրքական ազդեցությամբ։ Ինչո՞ւ հենց Թուրքիան, որովհետև Արևմուտքն այս տարածաշրջան չի գա, բացի այդ, դրա համար որևէ գործիքակազմ էլ չունի. Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները վառ օրինակ են»,– համոզված է Ադոնցը։
Սյունիքի, այսպես կոչված, միջանցքը, ըստ նրա, թուրքական վերահսկողության տակ հայտնվելը կհանգեցնի Սյունիք այցելելու հետ կապված խնդիրների։
«Իմ ընտանիքը, ես ինքս Սյունիքից եմ։ Եթե այս նախագիծն իրականություն դառնա և թուրքական վերահսկողություն լինի, վստահ եմ, որ չեմ կարողանա այլևս այցելել հայրենի Բռնակոթ գյուղ»,– ասաց Ադոնցը։
Նշենք, որ ՀՀ իշխանությունները պարբերաբար են խոսում հայ–թուրքական հարաբերությունների զարգացման և ամրապնդման մասին։ Մարտի 7–ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում ասել է` ՀՀ–ն անկեղծորեն ցանկանում է, որ Թուրքիայի հետ սահմանը հնարավորինս շուտ բացվի։ Նա ընդգծել է, որ երկու երկրի ղեկավարների` Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև մշտական շփում կա, ինչը դա դրական դինամիկ է ապահովում։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Լրահոս
0