https://arm.sputniknews.ru/20240309/makrvony-stvoragrel-e-hghiutjan-arhestakan-yndhatman-iravunqn-amragrvogh-orenqy-73197478.html
Մակրոնը ստորագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքն ամրագրող օրենքը
Մակրոնը ստորագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքն ամրագրող օրենքը
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահն օրենքը ստորագրել է Կանանց միջազգային օրը։ 09.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-09T14:18+0400
2024-03-09T14:18+0400
2024-03-09T14:44+0400
ֆրանսիա
էմանուել մակրոն
օրենք
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72906583_0:161:3071:1888_1920x0_80_0_0_87d5a2f7e9bd3a0af6ed0a47a976bc1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 8-ին օրենք է ստորագրել, որը բարձրագույն օրենսդրական մակարդակով ամրագրում է կանանց հղիության ընդհատման իրավունքը: Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու տեքստը հրապարակվել է այսօր։Սեպտեմբերին Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee) հայտնել էր, որ 2022 թվականի արդյունքներով երկրում գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենացածր ծնելիությունը։ Ծնելիության նվազումը ազդել է երկրի բոլոր շրջանների վրա։ Այն հատկապես վերաբերում է 25-29 տարեկան (3%-ով ցածր, քան 2010 թվականին) և 30-34 տարեկան (4-ով ցածր) կանանց։ Ընդ որում` 40 տարեկանից բարձր կանանց շրջանում, ծնելիությունը, ընդհակառակը, աճել է 3 տոկոսով։Առաջնածին կանանց միջին տարիքը նույնպես աճել է՝ 30,2-ից հասնելով 31,2-ի, իսկ ոչ օրինական ամուսնությունից ծնված երեխաների թիվը 57%-ից հասել է 65%-ի:«Drees»–ի հետազոտության համաձայն՝ 2022 թվականին Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման թիվը զգալիորեն աճել է՝ հասնելով վերջին 33 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի՝ 234 հազարի։ Այս միտման վրա ազդող գործոններից մեկը, որը հատկապես արտահայտված է 20-29 տարեկան կանանց շրջանում, հեղինակներն անվանում են Ֆրանսիայում հղիությունը դադարեցնելու հնարավորության ժամկետի երկարացումը 12 շաբաթից մինչև 14 շաբաթ:Հայաստանում ծնելիությունը նվազում է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելանում
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72906583_170:0:2901:2048_1920x0_80_0_0_1ca530b5b8f2b3b6d3fcc448ffc5a94f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ֆրանսիա, էմանուել մակրոն, օրենք, սահմանադրություն
ֆրանսիա, էմանուել մակրոն, օրենք, սահմանադրություն
Մակրոնը ստորագրել է հղիության արհեստական ընդհատման իրավունքն ամրագրող օրենքը
14:18 09.03.2024 (Թարմացված է: 14:44 09.03.2024) Ֆրանսիայի նախագահն օրենքը ստորագրել է Կանանց միջազգային օրը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 8-ին օրենք է ստորագրել, որը բարձրագույն օրենսդրական մակարդակով ամրագրում է կանանց հղիության ընդհատման իրավունքը: Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու
տեքստը հրապարակվել է այսօր։
Ավելի վաղ Ֆրանսիան դարձել էր աշխարհում առաջին երկիրը, որը կանանց հղիության արհեստական ընդհատման իրավունքն ամրագրել էր Սահմանադրությունում: Համապատասխան հոդվածին ավելացվել է հետևյալ կետը. «Հղիության կամավոր ընդհատման դիմելու կանանց իրավունքը երաշխավորված է օրենքով»:
Սեպտեմբերին Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee) հայտնել էր, որ 2022 թվականի արդյունքներով երկրում գրանցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենացածր ծնելիությունը։ Ծնելիության նվազումը ազդել է երկրի բոլոր շրջանների վրա։ Այն հատկապես վերաբերում է 25-29 տարեկան (3%-ով ցածր, քան 2010 թվականին) և 30-34 տարեկան (4-ով ցածր) կանանց։ Ընդ որում` 40 տարեկանից բարձր կանանց շրջանում, ծնելիությունը, ընդհակառակը, աճել է 3 տոկոսով։
Առաջնածին կանանց միջին տարիքը նույնպես աճել է՝ 30,2-ից հասնելով 31,2-ի, իսկ ոչ օրինական ամուսնությունից ծնված երեխաների թիվը 57%-ից հասել է 65%-ի:
«Drees»–ի հետազոտության համաձայն՝ 2022 թվականին Ֆրանսիայում հղիության արհեստական ընդհատման թիվը զգալիորեն աճել է՝ հասնելով վերջին 33 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի՝ 234 հազարի։ Այս միտման վրա ազդող գործոններից մեկը, որը հատկապես արտահայտված է 20-29 տարեկան կանանց շրջանում, հեղինակներն անվանում են Ֆրանսիայում հղիությունը դադարեցնելու հնարավորության ժամկետի երկարացումը 12 շաբաթից մինչև 14 շաբաթ: