https://arm.sputniknews.ru/20240309/ogtagvortsum-en-anorinakan-migrantnerin-ilvon-masky-meghadrel-e-demvokratnerin-73193164.html
Օգտագործում են անօրինական միգրանտներին. Իլոն Մասկը մեղադրել է դեմոկրատներին
Օգտագործում են անօրինական միգրանտներին. Իլոն Մասկը մեղադրել է դեմոկրատներին
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում անօրինական միգրացիայի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում. միայն անցած տարվա դեկտեմբերին սահմանապահ ծառայության աշխատակիցները 302 հազար ապօրինի... 09.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-09T10:59+0400
2024-03-09T10:59+0400
2024-03-09T11:17+0400
ամն
իլոն մասկ
մեղադրանք
միգրանտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72977611_0:84:1600:984_1920x0_80_0_0_44f43aa038228f0e20033da5a2bc2133.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դեմոկրատներին մեղադրել է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու նպատակով անօրինական միգրանտներին օգտագործելու համար։Մասկը նշել է, որ ԱՄՆ-ում մարդահամարի ժամանակ հաշվի են առնվում շրջանների բոլոր մարդիկ՝ անկախ նրանց քաղաքացիությունից: Գործարարի խոսքով՝ Սենատում դեմոկրատները դեմ են արտահայտվել այն փոփոխությանը, որը կբացառեր անօրինական միգրանտների հաշվառումը Կոնգրեսում տեղերի և ընտրողների կոլեգիայի ձայների բաշխման ժամանակ:Նրա կարծիքով` դրա հետ է կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից իրականացված արտաքսումների ցածր թիվը։Նշենք, որ ԱՄՆ հարավային սահմանին միգրացիոն ճգնաժամն ավելի սրվեց, երբ ԱՄՆ գերագույն դատարանը վարչակազմի խնդրանքով թույլ տվեց հեռացնել փշալարերի մոտ դրված ցանկապատը, որը Տեխասի իշխանությունը տեղադրել էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով: Նահանգապետ Գրեգ Էբոթն ի պատասխան հայտարարեց «ներխուժման» և ինքնապաշտպանության միջոցառումների մասին՝ միգրանտների ներհոսքի հետ կապված իրավիճակի պատճառով: Նա ընդգծեց, որ նահանգը սեփական քաղաքականություն կիրականացնի, քանի դեռ դաշնային իշխանությունները չեն կարողանում ապահովել սահմանի պաշտպանությունը: ԱՄՆ 25 նահանգների հանրապետական նահանգապետները, այդ թվում՝ Ֆլորիդայի նահանգապետը, հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ցանկանում պայքարել անօրինական միգրացիայի դեմ և համերաշխություն հայտնեցին Տեխասի իշխանությանը։Անօրինական ներգաղթյալների թիվը ռեկորդային ցուցանիշների է հասել Ջո Բայդենի նախագահության երեք տարիների ընթացքում։Մեքսիկայում շուրջ 7 000 միգրանտ Սուրբ ծննդի նախօրեին շարժվել է դեպի ԱՄՆ սահման
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72977611_89:0:1512:1067_1920x0_80_0_0_743c83326ad2f8205f1bd6c2398924c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, իլոն մասկ, մեղադրանք, միգրանտ
ամն, իլոն մասկ, մեղադրանք, միգրանտ
Օգտագործում են անօրինական միգրանտներին. Իլոն Մասկը մեղադրել է դեմոկրատներին
10:59 09.03.2024 (Թարմացված է: 11:17 09.03.2024) ԱՄՆ-ում անօրինական միգրացիայի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում. միայն անցած տարվա դեկտեմբերին սահմանապահ ծառայության աշխատակիցները 302 հազար ապօրինի սահմանահատում են արձանագրել։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դեմոկրատներին մեղադրել է քաղաքական ազդեցությունն ամրապնդելու նպատակով անօրինական միգրանտներին օգտագործելու համար։
Մասկը նշել է, որ ԱՄՆ-ում մարդահամարի ժամանակ հաշվի են առնվում շրջանների բոլոր մարդիկ՝ անկախ նրանց քաղաքացիությունից: Գործարարի խոսքով՝ Սենատում դեմոկրատները դեմ են արտահայտվել այն փոփոխությանը, որը կբացառեր անօրինական միգրանտների հաշվառումը Կոնգրեսում տեղերի և ընտրողների կոլեգիայի ձայների բաշխման ժամանակ:
«Քանի որ ապօրինի ներգաղթյալները հիմնականում գտնվում են դեմոկրատական նահանգներում, Ներկայացուցիչների պալատի անդամների և նախագահի օգտին ձայները մոտ 5 տոկոսով տեղափոխվում են ձախ, ինչը բավարար է ուժերի ամբողջ հավասարակշռությունը փոխելու համար», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Նրա կարծիքով` դրա հետ է կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից իրականացված արտաքսումների ցածր թիվը։
Նշենք, որ ԱՄՆ հարավային սահմանին միգրացիոն ճգնաժամն ավելի սրվեց, երբ ԱՄՆ գերագույն դատարանը վարչակազմի խնդրանքով թույլ տվեց հեռացնել փշալարերի մոտ դրված ցանկապատը, որը Տեխասի իշխանությունը տեղադրել էր Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով: Նահանգապետ Գրեգ Էբոթն ի պատասխան հայտարարեց «ներխուժման» և ինքնապաշտպանության միջոցառումների մասին՝ միգրանտների ներհոսքի հետ կապված իրավիճակի պատճառով: Նա ընդգծեց, որ նահանգը սեփական քաղաքականություն կիրականացնի, քանի դեռ դաշնային իշխանությունները չեն կարողանում ապահովել սահմանի պաշտպանությունը: ԱՄՆ 25 նահանգների հանրապետական նահանգապետները, այդ թվում՝ Ֆլորիդայի նահանգապետը, հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ցանկանում պայքարել անօրինական միգրացիայի դեմ և համերաշխություն հայտնեցին Տեխասի իշխանությանը։
Անօրինական ներգաղթյալների թիվը ռեկորդային ցուցանիշների է հասել Ջո Բայդենի նախագահության երեք տարիների ընթացքում։