00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի տարածքային նոր հավակնությունները Երևանի սխալ հաշվարկների հետևանք են. քաղաքագետ

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2024
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ հայկական կողմը պետք է ավելի վճռականորեն հավատարիմ մնար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, թեև այն ընդհանուր առմամբ ձեռնտու չէր Հայաստանին 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջները որոշ չափով կանխատեսելի էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը: Նա համոզված է, որ նման շրջադարձը մեծապես Հայաստանի գործող իշխանությունների սխալ և անհեռատես քաղաքականության հետևանք է։
Ավելի վաղ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են ՀՀ Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանին։
«Մենք հիմա նոյեմբերի 9-ի ստատուս քվոյից շատ ավելի վատ իրավիճակում ենք։ Եվ այս ամենը Նիկոլ Փաշինյանի չմտածված արկածախնդիր քաղաքականության հետևանքն է։ Ամբողջ դժբախտությունն այն է, որ հայկական կողմը ո՛չ ռեսուրս ունի հակադրվելու Ադրբեջանի պահանջին, ո՛չ էլ հասարակությանը տեղյակ է պահում իր որևէ որոշման կամ մտադրության մասին»,- ասաց վերլուծաբանը։
Նա հավելեց, որ հայկական կողմը պետք է ավելի վճռականորեն հավատարիմ մնար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, չնայած այն ընդհանուր առմամբ Հայաստանի համար անբարենպաստ էր 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը տարածաշրջանում խաղաղության հասնելու միակ իրատեսական ճանապարհն էր։ Կարևոր էր մնալ հայտարարության շրջանակներում և ձգտել կառավարել առկա ռիսկերը՝ հիմնվելով փաստաթղթի տրամաբանության և դրույթների վրա։ Սակայն Փաշինյանի թիմը ճիշտ հակառակն արեց։
«Իշխանությունները իբրև թե ստատուս քվոն փոխել են՝ բանակցային գործընթացը տեղափոխելով այլ հարթակ, արդյունքում մենք ստացանք շատ ավելի վատթար, զարհուրելի իրավիճակ՝ առանց երաշխիքների»,- ասաց Սուրենյանցը։
Փորձագետն ուշադրություն հրավիրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցին։ Ըստ Սուրենյանցի՝ ԱԳ նախարարը շատ պարզ ու թափանցիկ ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է փաստաթղթավորված ճանաչել Հայաստանի սահմանները, չի համաձայնում հաղորդակցությունների ապաշրջափակմանը չորս հայտնի սկզբունքներով:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով` եթե առանցքային հարցերի շուրջ փոխըմբռնում ըստ էության չկա, ուրվագծված չէ ճանապարհային այն քարտեզը, որի վրա պետք է տեղի ունենա սահմանագծումն ու սահմանազատումը, երբ արտատարածքային միջանցքի թեման այդպես էլ օրակարգից դուրս չի եկել, բանակցություններում որևէ առաջընթացի մասին խոսել չի կարելի։
Սուրենյանցը նաև մատնանշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են բնակչությունից թաքցնել իրական իրավիճակը։ Նրա կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը չի կարող խոստովանել, որ այսպես կոչված «խաղաղության խաչմերուկը» կամ «խաղաղության դարաշրջանը» ձախողված են, ու դրանք ոչ թե խաղաղության, այլ մահաբեր պատերազմի մասին են։
Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0