00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի՝ նշանակությամբ 4-րդ ներկայացուցչի չեզոքացման մասին

© AP Photo / Evan VucciԲենիամին Նեթանյահու
Բենիամին Նեթանյահու - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2024
Բենիամին Նեթանյահու
Բաժանորդագրվել
Իսրայելի վարչապետի հայտարարությունը հնչել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման` նշանակությամբ երրորդ հրամանատար Մարվան Իսայի հնարավոր ոչնչացման մասին հաղորդագրությունների ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իսրայելը չեզոքացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի՝ հիերարխիայում նշանակությամբ չորրորդ առաջնորդին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք լիակատար հաղթանակի ճանապարհին ենք։ Այդ հաղթանակի ճանապարհին մենք արդեն վերացրել ենք ՀԱՄԱՍ-ի չորրորդ (նշանակությամբ) անդամին։ Թիվ մեկը, երկուսը և երեքը հերթում են»,-հայտարարել է Նեթանյահուն իր տեսաուղերձում։
Հայտարարությունը հնչել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման` նշանակությամբ երրորդ հրամանատար Մարվան Իսայի հնարավոր չեզոքացման մասին հաղորդագրությունների ֆոնին։ Իսան զբաղեցնում էր կազմակերպության ռազմական թևի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
«The Times of Israel» թերթը գրում է, որ չորրորդ համարի տակ հավանաբար նկատի ունեն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ Ալ-Արուրիի սպանությունը, որը տեղի է ունեցել Լիբանանում հունվարի սկզբին:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Մի քանի օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները վերահսկողության տակ վերցրին Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսեցին ավիացիոն հարվածներ հասցնել տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ քաղաքացիական:
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են 40-օրյա հրադադարի հասնելու «հիմնական կետերը». ԶԼՄ
Լրահոս
0