00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած պաշտոնատար անձի գործը դատախազն ուղարկել է դատարան

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԴատական մուրճ
Դատական մուրճ - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2024
Բաժանորդագրվել
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի 17–ամյա մատուցողի նկատմամբ բռնություն կիրառած ՆԳՆ պաշտոնատար անձի նկատմամբ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2023 թ. ապրիլի 10–ին` կեսգիշերին մոտ, ՆԳՆ Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձն իրեն ամրակցված ավտոմեքենայով գնացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկը և սենյակի վճարման հետ կապված հարցով վիճաբանության մեջ մտել 17–ամյա մատուցողի հետ: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը համալիրի խոհանոցում խոհարարի ներկայությամբ երկու ձեռքի ափերով առնվազն 23 հարված է հասցրել անչափահասի գլխին և մարմնի տարբեր մասերին:
2023 թ. մայիսի 10–ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հունիսի 2–ին Տավուշի մարզի դատախազի կողմից քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով (Անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Դիլիջանի քրեականի պետի նկատմամբ հետապնդում չհարուցելը հակասում է մեր մոտեցմանը. Քյարամյան
Դատախազը 2024 թ. փետրվարի 20–ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան:
Դիլիջանում 16-ամյա տղային ծեծած քրեականի պետը զղջացել է. քրեական հետապնդում չի հարուցվի
Լրահոս
0