00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ ներվերը բետոնից են, ինձ չեք կարողանալու հունից հանել». Ավինյան

© Photo : Screenshot / press office of Yerevan municipalityՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2024
Բաժանորդագրվել
Ավագանու ընդդիմադիր անդամներին զայրացրել է, որ քաղաքապետը քվեարկության չի դնում իրենց առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր Երևանի ավագանու հերթական նիստում օրակարգի հաստատման և չզեկուցվող հարցերի ընդունման քվեարկության ժամանակ քաղաքապետի ու մի շարք ավագանու ընդդիմադիր անդամների միջև տեղի ունեցավ լեզվակռիվ։
Նիստի մեկնարկին ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան առաջարկներով։ Դրանցից մեկը «Ազգային համաձայնություն» խմբակցությունից Հայկ Թորոսյանի առաջարկությունն էր` հրավիրել ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանին մասնակցելու ավագանու նիստին՝ որպես փորձագետ։
Ավինյանն այս ու մյուս առաջարկները չդրեց քվեարկության, իսկ նիստի օրակարգը հաստատելու և անհրաժեշտ քվե ունենալու համար հարցը երկու անգամ դրեց քվեարկության, ինչն էլ զայրացրեց ավագանու ընդդիմադիր խմբակցություններին։ Նրանցից մի քանիսը սկսեցին ձեռքերով խփել սեղաններին։
Դատական պրոցես կսկսենք. Հայկ Մարությանը` իրեն Երևանի քաղաքապետարան չթողնելու մասին
«Ուզում եք` սեղանին խփեք, ինչ ուզում եք՝ արեք։ Սա ձեր իրավունքն է։ Ուզում եք՝ բոյկոտեք, էդ գործում էլ եք լավ, բայց գիտեք՝ դրա հետևանքը ինչ է լինում։ Բայց ասեմ՝ անկարգապահ լինելու հետևանքն էլ կա մեր կանոնակարգով նախատեսված, ավագանու հարգելի անդամներ»,– ասաց Ավինյանը։
Այս ելույթն ավելի մեծ լարվածություն ստեղծեց։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը պահանջեց, որ իրենց առաջարկները դրվեն քվեարկության, ինչին ի պատասխան քաղաքապետն ասաց.
«Իմ ներվերը բետոնից են, ինձ չեք կարողանալու հունից հանել։ Տիկի՛ն Աբգարյան, մի՛ ստիպեք միկրոֆոններն անջատել ու զգուշացումներ բաժանել»։
Այնուամենայնիվ` նիստը սկսվեց և փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի զեկույցից հետո Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն արձագանքեց. «Ընթերցանության համար` 5, ծրագրի իրականացման համար` 2, ի՞նչ լեզվով Ձեզ բացատրենք, պարո՛ն Ավինյան, երևի ճապոներե՞ն, հաշվի առնելով Ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ»։
Քաղաքապետին այս ելույթը դուր չեկավ ու նա զգուշացրեց ավագանու անդամին, որ այսպես նա կարող է դուրս գալ դահլիճից ու այլևս չվերադառնալ։
Հայկ Մարությանը ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը
«Պարո՛ն Երիցյան, Դուք Ձեր չափերը մի՛ անցեք, և սա զգուշացում է, պարո՛ն Երիցյան։ Մի՛ մոռացեք` որտեղ եք գտնվում։ Սա առաջին զգուշացումն է Ձեզ։ Եթե շարունակեք այսպես, նախ կզրկվեք ձայնի իրավունքից, հետո դուրս կգաք այս դահլիճից ու այլևս չեք վերադառնա, հետևաբար Ձեր չափերը ճանաչեք»։
Նշենք, որ Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառված է 28 հարց, այդ թվում է հասարակական տրանսպորտի թանկացման նախագիծը։
Լրահոս
0