00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է սպասում Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին. տնօրենը` խնդիրների մասին

© Sputnik / Aram NersesyanԶարինե Բաբայան
Զարինե Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Բաժանորդագրվել
Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցն ավելի քան 85 տարեկան է և ունի 81 ուսուցիչ ու 386 աշակերտ, որոնց մեծ մասը հիմա պարապուրդի մեջ է ՀՀ–ում։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները մինչ այս պահն անտեսում են Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը` նշելով, որ Արցախի Հանրապետության լուծարումից հետո, երբ բռնի տեղահանվեցին Հայաստան, դիմել են ՀՀ կառավարությանը` օժանդակելու դպրոցի պահպանմանը։
«Դեռ 2023 թ. հոկտեմբերին նամակով դիմել ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի կարողանանք դպրոցը պահպանել ինչ–որ կերպ, թեկուզ մշակույթի կենտրոնի ձևաչափով, սակայն մեր նամակը վերահասցեագրեցին ԿԳՄՍՆ–ին ու մինչ այսօր պատասխան չունենք»,– նշեց Բաբայանը։
Նրա խոսքով` անգամ առաջարկել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիային առընթեր փոքր մի մասնաճյուղ դառնալ, սակայն բուհի հնարավոր լուծարման և վերամիավորման մասին լուրերից հետո ևս մեկ անգամ թևաթափ են եղել։
«Ես շոկ եմ ապրում, դա ինձ համար շատ ցավալի լուր է, աբսուրդ է…Չգիտեմ` ով է մտածել դա։ Այն բուհը, որ տվել է հազարավոր տաղանդավոր մարդիկ, չգիտեմ` ինչ պատճառ պետք է լինի, որ կարողանան կոնսերվատորիան փակել»,– մտահոգություն հայտնեց նա։
Զարինե Բաբայանն այն համոզման է, որ միայն մշակույթի միջոցով է հնարավոր ոչ միայն պահպանել ինքնությունը, այլև բարդ թվացող շատ այլ հարցերի լուծումներ գտնել։
Այդ նպատակով է, որ անտեսելով մայր Հայաստանում իրենց ունեցած բազմաթիվ խնդիրները` փորձում են վերականգնել իրենց 85–ամյա դպրոցի ավանդույթներն ու տեղի մշակույթի կենտրոնների հետ համագործակցելով` շարունակել իրենց համերգային ծրագրերը։
«Ես մեր սաներին ու ուսուցիչներին խոստացել էի, որ մեր գործունեությունն անպայման շարունակելու նք Երևանում։ Բլեյան կենտրոնի հետ համատեղ արդեն ունեցել ենք համերգ։ Բոլորը հուզված էին մեր առաջին այդ համերգից։ Բռնի տեղահանումից մինչ օրս արդեն 4 համերգ ենք ունեցել։ Մարտի 22–ին էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտությանտան հետ համատեղ ենք համերգ ունենալու` «Կոմիտասյան հույսի տաճար» խորագրով։ Մեր խորագիրը շատ բան է ասում. մենք հույս ենք պահում, որ մի լույս կբացվի մեր դպրոցի համար»,– ասաց նա։
Բաբայանի խոսքով` համերգին շատերին են հրավիրել` և՛ ՀՀ կառավարությանը, և՛ ԿԳՄՍՆ–ին, և՛ Երևանի քաղաքապետարանին, հույս ունեն, որ նրանց ներկայացուցիչները ներկա կլինեն համերգին և կտեսնեն` ինչ տաղանդավոր երեխաներ ունի Արցախ աշխարհը։
Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Հավելենք, որ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը 85 տարեկան է ու մինչև Հայաստան տեղափոխվելը երբեք չի դադարել աշխատել։
Դպրոցի 81 ուսուցիչների, 386 աշակերտների մեծ մասը հիմա պարապուրդի են մատնված։ Դպրոցի տնօրենի խոսքով` մի քանի ուսուցչի է միայն հաջողվել իրենց աշակերտների հետ միասին տեղափոխվել երևանյան տարբեր դպրոցներ ու շարունակել գործունեությունը։
Այժմ դպրոցը փնտրում է հովանավորների, որպեսզի կարողանան տարածք վարձակալել ու շարունակել գործունեությունը` վարձատրել ուսուցիչներին, գործիքներ ձեռք բերել։
Լրահոս
0