00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միամտություն է կարծել, որ Ֆրանսիան պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Զախարովա

CC BY 3.0 / MINUSMA / Ֆրանսիական Bastion զրահամեքենա
Ֆրանսիական Bastion զրահամեքենա - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ֆրանսիան անգամ իր պարտավորությունները չի կատարել այն երկրներում, որտեղ դրա դիմաց գումար էր ստանում։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Երևանում չեն գիտակցում ֆրանսիական հովանավորների իրական մտադրությունները, ինչպես նաև տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանի և Փարիզի կապերի խորացման մասին հարցին։
«Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե նա նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կկիրառեր այն երկրներում, որտեղ պայմանագրային պարտավորություններ ուներ, որտեղ պարտավոր էր դա անել, որովհետև դրա դիմաց գումար էր ստանում»,- շեշտեց Զախարովան։
Զախարովան վստահ է, որ Ֆրանսիայի ներկա իշխանությունները բնավ չեն առաջնորդվում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով, այլ՝ իրենց վիրավորված աշխարհաքաղաքական ամբիցիաներով, հակառուսական դիրքորոշմամբ, իսկ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի ապագան գործիք է Ֆրանսիայի սեփական շահերն առաջ մղելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե երկրի ղեկավարությունը համաձայներ հանրապետության տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն: Փոխարենը Հայաստանի ղեկավարությունը զբաղվում էր աճպարարությամբ։
Ըստ նրա՝ Երևանի որդեգրած քաղաքականության շարունակումը, ի վերջո, կարող է անդառնալի վնաս հասցնել երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործող մեխանիզմները և անդրադառնալ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա:
Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Ֆրանսիան, իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև Ռուսաստանն է խաղաղապահ գործունեություն իրականացնում այնտեղ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման ջանքերին։
Լրահոս
0