00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննարկում ենք՝ Արծվաշենն ինչի հետ փոխանակենք. Մելքոնյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Գուրգեն Մելքոնյան - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2024
Բաժանորդագրվել
Մելքոնյանը վերահաստատեց Փաշինյանի արած հայտարարությունը, թե Ադրբեջանի մամուլում տարածվող անուններով գյուղեր երբեք ՀՀ տարածքում չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայկական կողմն այժմ քննարկում է, թե Արծվաշեն գյուղն ինչ տարածքի հետ պետք է փոխանակի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը` անդրադառնալով մարտի 12-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք կապված էին Տավուշի մարզի 4 գյուղի և առհասարակ ՀՀ տարածքի հետ։
Անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղի մասին հարցին` Մելքոնյանը վերահաստատեց Փաշինյանի արած հայտարարությունը, թե Ադրբեջանի մամուլում տարածվող անուններով գյուղեր երբեք ՀՀ տարածքում չեն եղել։
«Դե, եթե մեր տարածքում չեն, ուրեմն մերը չեն։ Ես չգիտեմ՝ դրանք որ գյուղերն են։ Քննարկում են հիմա ամեն ինչ»,– նշեց Մելքոնյանը։
Նա ճեպազրույցի ընթացքում աշխարհագրության փոքր դասընթաց անցկացրեց լրագրողների հետ ու ընդգծեց` Վերին Ոսկեպարն այնպիսի դիրքում է, որ ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական տարածքով, նույն կարգավիճակում է նաև Արծվաշենը, բայց այն հայկական է։
«Հիմա քննարկում ենք, որ հասկանանք, թե Արծվաշենը որ տարածքի հետ պետք է փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենի դեպքում է, այնտեղ էլ ճանապարհ կա, որ իրենց նախկին տարածքով է անցնում։ Ես չգիտեմ՝ Ադրբեջանն Արծվաշենը տալիս է, թե չէ, Ալիևից խաբար չունեմ։ Շատ եք շտապում, քննարկումներն ընթանում են, բայց ոչինչ չի փոխանակվել չէ՞, տվե՞լ են էդ գյուղերը։ Մենք ոչինչ չենք հանձնել, Արցախն էլ դուք եք հանձնել, ձեր ղեկավարությունը (դիմում էր լրագրողներից մեկին – խմբ.)»,– ասաց ՔՊ–ականը։
Անդրադառնալով 31 ոչ անկլավ գյուղերի կենսական տարածքների հարցին, որի առնչությամբ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դրանք ադրբեջանական օկուպացիայի տակ են, Մելքոնյանը շեշտեց` Հայաստանն այդ մասով իր պահանջներն է առաջ բերում։ Նա շեշտեց` ՀՀ–ն պահանջում է իր 31 գյուղը, բայց 4 գյուղը դրա դիմաց չէ։
Վստահեցրեց` հայկական զորքերը ներկայում որտեղ կանգնած են, այդտեղ էլ մնալու են։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ցույց տվեց ՀՀ տարածքի մանրակերտը` պատասխանելով հարցին, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը։ Նա հայտարարեց նաև, որ Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին որևէ խոսք չի եղել ու չի լինի։ Փաշինյանը նշեց նաև, որ նախկին սահմանը, որը ԽՍՀՄ–ի ժամանակ գոյություն է ունեցել, այդ սահմանից այն ինչ գտնվում է այն կողմում՝ Ադրբեջան է, ինչ գտնվում է այս կողմում` Հայաստան։
Լրահոս
0