00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնսերվատորիան չի՞ առանձնացվի բուհերի միավորման ծրագրից. Անդրեասյանի մեկնաբանությունը

© Sputnik / Aram NersesyanԺաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2024
Ժաննա Անդրեասյան
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարի խոսքով` «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը» օրենք է, որը վավերացվել է ԱԺ–ի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնաբանեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարցը բուհերի միավորման ծրագրից առանձնացնելու հնարավորությունը։
Մարտի 13-ին հայտնել էինք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ստորագրահավաք է անցկացվում։ Դասախոսական կազմն ու ուսանողությունը դեմ են, որ կոնսերվատորիան ակադեմիական քաղաքի մաս կազմի, տեղափոխվի կամ միավորվի այլ բուհի հետ։
«Բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միասին մի հովանոցի տակ գործելու ծրագիրը դա օրենք է, որովհետև «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը» հաստատված է ՀՀ ազգային ժողովի կողմից, որտեղ նշված է մեր թիրախը, թե մենք պետական ֆինանսավորմամբ քանի բուհ պետք է ունենանք։ Դրա շրջանակում քննարկումներ պետք է տեղի ունենան»,–ասաց Անդրեասյանը` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա հիշեցրեց, որ ԿԳՄՍՆ–ն 2023 թվականի հուլիսին հայտարարություն է տարածել և պարզ ներկայացրել, որ առաջիկայում կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրով նախատեսված բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման կոնտեքստում քննարկումներ են սկսում։
ԿԳՄՍՆ–ն դեռ նախորդ տարի առաջարկել է, որ բուհերն ու ինստիտուտները մինչև այս տարվա փետրվարի 15–ն իրենց առաջարկները ներկայացնեն, թե ինչ դիտարկումներ և պատկերացումներ ունեն։
Նախարարը նշեց, որ այժմ ամեն ուղղությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մանրամասն քննարկելու են ինչպես կողմ, այնպես էլ դեմ տեսակետները, հիմնավորումներն ու փաստարկները։
«Արվեստների ուղղությամբ կայացել է աշխատանքային խմբի առաջին քննարկումը։ Կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ընդգրկված են եղել քննարկմանը։ Սա շատ բարդ և բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի։ Մենք սիրով կլսենք բոլոր կարծիքները։ Ես ուրախ եմ, որ ակտիվ են մեր ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը։ Միասին շատ խոսելու կարիք ունենք»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք` օրերս ԶԼՄ–ներում լուր տարածվեց, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան փակվում է։ Ռեկտորը հայտարարեց, որ նման բան չկա, ուղղակի հիմնանորոգում են կիսով չափ։
Ավելի ուշ ԿԳՄՍՆ–ն հայտարարություն տարածեց` նշելով, որ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ արվեստների, կրթական, բժշկական, դասական, տեխնոլոգիական, սպայական, ու ստեղծված են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնց հետ կքննարկվեն բուհերից ստացված առաջարկներն ու դիտարկումները՝ բուհերի միավորման-խոշորացման վերաբերյալ։
Լրահոս
0