00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յուրի Մինասյանը մահացել է բռունցքների հարվածներից. մեղադրվողը հետախուզման մեջ է. ՔԿ

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2024
Բաժանորդագրվել
Դեպքի վայրում` Պուշկին փողոցում, կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, զննության են ենթարկվել ստացված տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մարտի 5–ին՝ ուշ երեկոյան, Երևանի բնակիչ Յուրի Մինասյանը մայրաքաղաքի Պուշկին փողոցում վիճաբանության արդյունքում ստացել է մարմնական ծանր վնասվածքներ, ավելի ուշ հիվանդանոցում` մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեն մանրամասներ է հայտնել դեպքի մասին նշելով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Մինասյանից մարտի 6–ին ահազանգ է ստացել, որ արնաքամ է լինում Պուշկին փողոցում։ Նույն օրը՝ ժամը 02։36–ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ևս ահազանգ է ստացվել, որ Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ, որը մարտի 14–ին՝ ժամը 06։30–ին, մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, Յուրի Մինասյանը ճանաչվել է տուժող։ Դեպքի վայրում` Պուշկին փողոցում, կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, զննության են ենթարկվել ստացված տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք։
Պարզվել է, որ մարտի 6–ին Յուրի Մինասյանն իր ընկերների հետ գտնվել է Պուշկին փողոցի վրա գտնվող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են ունեցել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևանի բնակիչ Հ․ Մ․–ի հետ։
«Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել ակումբից և գնացել Փարպեցի փողոցում գտնվող Սրբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․–ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Հ․ Մ․–ն հետախուզման մեջ է, նա դեռ չի հայտնաբերվել։ Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166–րդ հոդվածի 2–րդ մասի 10–րդ և 15–րդ կետերով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Միջնորդություն է ներկայացվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0