00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Выборы президента России-2024 - Sputnik Արմենիա, 1920
ՌԴ նախագահական ընտրություններ - 2024

Ղրիմում և նոր տարածքներում ընտրությունների նման բարձր արդյունքներ չէի սպասում. Պուտին

© Sputnik / Гавриил ГригоровՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2024
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար անսպասելի էր սահմանամերձ և նոր շրջաններում ընտրողների ավելի բարձր մասնակցությունը, քան առհասարակ երկրում:
Ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ՝ պետական սահմանի ուղղությամբ, չնայած ահաբեկչական հարձակումներին, և մենք բոլորս դա արդեն լավ գիտենք, այդ տարածքներում ապրող քաղաքացիները ոչ թե պարզապես քաղաքացիական համարձակություն են ցուցաբերել, նրանք արիություն են ցուցաբերում։ Ոչ ոք, ինչպես և ես մտածում էի և ասում բոլորովին վերջերս, նրանց չի վախեցրել։ Եվ անհնար է վախեցնել մեր մարդկանց»,-ասել է նա կիրակի երեկոյան իր ընտրական շտաբ այցի ժամանակ ելույթ ունենալով լրագրողների համար։

Այնտեղ այնքան էլ հիմար մարդիկ չեն նստած

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արտաքին ուժերը, որոնք փորձում էին խարխլել Ռուսաստանի ներքաղաքական համակարգը, դաս կքաղեն ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքներից, Պուտինն ասել է, որ այն հաստատություններում, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, «այնքան էլ հիմար մարդիկ չեն նստած»:
ՌԴ գործող նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի խնդիրն այն է, որ այնտեղ շատ մարդիկ են մնացել, որոնք ԽՍՀՄ-ի դեմ կռվելուց բացի այլ ունակություն չունեն և շարունակում են կռվել Ռուսաստանի դեմ:
Պուտինը մեկնաբանել է Մակրոնի առաջարկը օլիմպիական խաղերի ժամանակ Կիևի հետ զինադադարի մասին
«Մասնագետների նոր սերունդներն իրատեսորեն են գնահատում իրավիճակը։ Կարծում եմ, որ նրանք ավելի նուրբ կգործեն։ Բայց Ռուսաստանի նկատմամբ իրենց նպատակները չեն փոխի»,-ասել է նա։

Քվեաթերթիկները փչացնելու համար պատասխանատվության մասին

Պուտինը նաև մեկնաբանել է քվեաթերթիկները փչացնելու, «զելյոնկա»-ի և նույնիսկ ընտրատեղամասերի հրկիզման հետ կապված միջադեպերը՝ ասելով, որ նման գործողությունները քրեորեն պատժելի են և իրավապահ մարմինները կգործեն օրենքին համապատասխան:
«Դա վատ է։ Եթե հենց դուք չեք ուզում քվեարկել՝ մի բան է։ Իսկ վատություն անել նրանց, ովքեր եկել են քվեարկելու, քաղաքացիական պարտքը կատարելու՝ դա առնվազն ժողովրդավարական չէ»,-ասել է ՌԴ նախագահը։
«Կեսօրին ընդդեմ Պուտինի» ակցիայի մասին նա սել է․ «Որքանով հասկանում եմ, որքանով լսել եմ, ինչպես ինձ զեկուզել են՝ կոչեր են եղել քվեարկության գնալ ճիշտ կեսօրին, և դա պետք է ընդդիմադիր լինելու արտահայտում լիներ։ Դե ինչ, եթե գնալ-քվեարկելու կոչեր են եղել, դրա համար, ինչպես ես ասում եմ նման դեպքերում, դրա համար գովասանքի խոսքեր կասեմ»։
Պուտինն ընդգծել է, որ երբ ինքը ելույթ էր ունենում և կոչ էր անում գնալ քվեարկության, ոչ թե իր օգտին էր քարոզչություն անում, այլ խոսում էր որպես պետության գործող ղեկավար:
Պուտինը նախագահական ընտրություններում ռեկորդային աջակցություն է ստացել։ ՌԴ ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո ձայների 87,34%-ով նա առաջատարն է։
Լրահոս
0