00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիր

© Photo : Х / European Union Mission in ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2024
Բաժանորդագրվել
Կարգավիճակով դիտորդները առավելագույնս մոտ են դիվանագետներին. նրանք իրավական իմունիտետ ունեն, նրանց ունեցվածքը զննման ենթակա չէ։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին համաձայնագիրը մտել է ՀՀ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Եվրոպական խորհրդի որոշմամբ՝ մշտական հիմունքներով ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պաշտոնապես տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։ Ներկայումս Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելություն իրականացնող եվրադիտորդների թիվը 209 է (նախկին 138-ի փոխարեն):
Ըստ համաձայնագրի՝ դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։
Իրավական անձեռնմխելիությունից կարող են բացառություններ լինել, եթե անօրինական գործունեության և առաքելության անդամների կողմից անօրինական բեռների տեղափոխման վերաբերյալ լուրջ կասկածներ առաջանան: Հայաստանը ստանձնում է առաքելության անդամների անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում նրանց տարհանման անվճար կազմակերպումը: ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում պետական շենքեր և շարժական գույք տրամադրել, եթե դրանք անհրաժեշտ լինեն դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Եթե այդ նպատակով մասնավոր գույք օգտագործելու անհրաժեշտություն առաջանա, Հայաստանը պարտավորվում է աջակցել դրա սեփականատերերի և ՀԵՄԱ-ի միջև պայմանագրերի կնքմանը։ Համաձայնագիրն անժամկետ բնույթ է կրում և պաշտոնապես ուժի մեջ մտած կհամարվի ԵՄ և ՀՀ համապատասխան մարմիններում դրա վավերացման ընթացակարգի ավարտից հետո:
Լրահոս
0