00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կստանա՞ն արցախցիները կենսաթոշակային ֆոնդերում կուտակած գումարները. ոչ ոք տեղյակ չէ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2024
Բաժանորդագրվել
Հարցը մնում է անպատասխան, որևէ գերատեսչություն չի ցանկանում լինել դրա հասցեատերը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ պետական գերատեսչություններից որևէ մեկն իրավասու չէ հստակ պատասխանել` արցախցիները կարո՞ղ են վաղաժամ ստանալ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում առկա իրենց գումարները, եթե ՀՀ քաղաքացի չեն։
Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել պատկան մի շարք գերատեսչություններ` պարզաբանումներ ստանալու նպատակով։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Ազգային ժողովն այս տարի գումարած գաղտնի նիստերից մեկում որոշել է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, համաձայն որի՝ Արցախի քաղաքացիները կարող են հիմա ստանալ և տնօրինել կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական իրենց միջոցները:
Նշենք` թե՛ ՀՀ–ում, թե՛ Արցախում գործում է նույն` կուտակային կենսաթոշակային համակարգը: Մինչդեռ, ըստ լրատվամիջոցի, այն արցախցիները, որոնք չեն ուզում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, չեն կարողանալու օգտվել այս համակարգից։ Լրատվամիջոցից նշել են նաև, որ հարցը ՀՀ կենտրոնական բանկի տիրույթում է, որը պետք է դիմի միջազգային կուտակային ֆոնդերին ու պահանջի վերադարձնել արցախցի շահառուների գումարները։
ՀՀ ԿԲ–ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշել են, որ Արցախի կուտակային համակարգի հետ կապված հարցերը, այդ թվում՝ կատարված կուտակային հատկացումների կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ, չեն վերաբերում ԿԲ իրավասություններին։
«Առաջարկում ենք այդ հարցերն ուղղել Արցախի պատկան մարմիններին»,– գրված է ԿԲ պատասխանի մեջ։
Փորձեցինք զրուցել նաև «Արցախի պատկան մարմինների» հետ, սակայն կոնտակտային որևէ տվյալով, էլեկտրոնային որևէ հասցեով հնարավոր չեղավ կապ հաստատել նրանց հետ։
Լրատվամիջոցը նաև գրել էր, որ ՀՀ կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չի ցանկանում այս հարցով որևէ քայլ անել, իսկ ԿԲ-ին էլ հանձնարարել է չաջակցել: Այդ պատճառով գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ կառավարությանը։
«Ձեր հարցումը վերահասցեագրվել է Ֆինանսների նախարարություն, որտեղից էլ կստանաք պատասխանը»,– որոշ ժամանակ անց եղավ ՀՀ կառավարության պատասխանը:
ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 20.000 մարդ դիմել է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար
ՀՀ ֆինանսների նախարարությունը, շուրջ մեկ ամիս մեր հարցումն ուսումնասիրելուց հետո, պատասխանեց, որ հարցն իրենց իրավասության սահմանում չէ։
«Ձեր հարցմամբ նշված Արցախի Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում կատարված փոփոխության արդյունքում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցների կառավարման հարցը դուրս է ՀՀ կառավարության իրավասությունների շրջանակից»,– պատասխանել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Նշենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի` խոսքն ընդհանուր առմամբ մոտ 16 մլրդ դրամի և մոտ 34 հազար շահառուի մասին է:
Լրահոս
0