00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պրոֆեսիոնալը հեռացավ. Սողոմոնյանն ու Առուստամյանը` Ուտկինի մահվան մասին

© Sputnik / Asatur YesayantsՎասիլի Ուտկին
Վասիլի Ուտկին - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2024
Վասիլի Ուտկին
Բաժանորդագրվել
Գործընկերները ցնցվել են Վասիլի Ուտկինի մահվան լուրից։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն առանձնանում էր ոչ միայն ֆուտբոլի խոր իմացությամբ, այլև հումորի և էքսպրոմտի յուրահատուկ զգացումով։ Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես բնորոշեց հայտնի մարզական լրագրողին։
Սողոմոնյանը նշեց, որ ցնցվել է Ուտկինի մահվան լուրից։
«Չեմ հիշում հետխորհրդային տարիների որևէ մարզական մեկնաբանի, որ նրա նման լիներ։ Այդ հատկանիշներով նրան կարելի է երևի թե Կոտե Մախարաձեի հետ համեմատել»,– ասաց մեր զրուցակիցը։
Սողոմոնյանը հիշեց 2019 թվականը, երբ Վասիլի Ուտկինը հայազգի մեկ այլ մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ ժամանել էր Երևան։ Մեկնաբանը «Հանրապետական» մարզադաշտում էր, երբ եվրագավաթի շրջանակում «Փյունիկը» պատասխան խաղ էր անցկացնում ղազախական «Տոբոլ» թիմի հետ։
«Հիշում եմ, որ նա ոչ թե տեղ էր խնդրել տրիբունայում, այլ ուզում էր այդ հանդիպումը դիտել գրեթե դաշտի եզրից, որպեսզի զգար հայկական ֆուտբոլի էներգետիկան։ «Փյունիկը» գոլ խփեց խաղի վերջնամասում և դուրս եկավ մրցաշարի երրորդ շրջան: Դա մեզ համար պատմական հաղթանակ էր, և Վասիլին ականատես եղավ դրան։ Նա մեզ հետ տոնեց այդ հաջողությունը»,– հիշեց Սողոմոնյանը։
Հայտնի ֆուտբոլային մեկնաբան և բլոգեր Նոբել Առուստամյանը նույնպես անդրադարձել է մեկնաբանի մահվանը և Telegram–յան ալիքում գրել, որ չի ուզում հավատալ այդ լուրին։
«Խոսքեր չունեմ, ինչ–որ բան կոտրվեց իմ մեջ։ Դատարկություն մնաց։ Վասյան ամենալավն էր և ընդմիշտ կմնա այդպիսին»,– գրել է Առուստամյանը։
Հիշեցնենք, որ Վասիլի Ուտկինը մահացել է մարտի 19-ին։ Նա 52 տարեկան էր։ Ըստ տեղեկությունների` նրան հիվանդանոց են տեղափոխել թոքային զարկերակի թրոմբոէմոլիայով։
Ուտկինը տառապում էր սրտանոթային համակարգի լուրջ հիվանդությունից: 2023 թվականի հոկտեմբերի վերջին բժիշկներն աթերոսկլերոզ էին ախտորոշել։
Վասիլի Ուտկինը 1994 թվականից աշխատում էր հեռուստատեսությունում։ Մի շարք ֆուտբոլային հաղորդումներ է վարել NTV-ում և NTV-Plus-ում: Մեկնաբանի կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2017 թվականին։
Լրահոս
0