00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը պարզաբանել է զուգարանում թաքնված սկանդալային ակտիվիստի հետ կապված միջադեպը

© Sputnik / Aram NersesyanՈստիկանություն
Ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բաժանորդագրվել
Արցախահայերի հասցեին իր արտառոց և վիրավորական արտահայտություններով հայտնի ակտիվիստը հերթական պատմության մեջ է ընկել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Սոցցանցերի հայկական տիրույթում տեսանյութ է հայտնվել իշխանամետ ակտիվիստ Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ։ Նա փորձում է դպրոցի զուգարանում թաքնվել իրեն «հետապնդող» բլոգեր Արթուր Չախոյանից, որն էլ հենց հրապարակել է համապատասխան կադրերը:
Բաղդասարյանը հանրությանը հայտնի է արցախահայության, Պաշտպանության բանակի սպաների և գեներալների հասցեին իր սկանդալային հայտարարություններով:
Իսկ Չախոյանին հիմնականում ճանաչում են որպես մայրաքաղաքի իշխանությունների քննադատ, որը քաղաքապետարանի պաշտոնյաների անորակ աշխատանքը ցուցադրող լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում սոցցանցերում։
Ինչ վերաբերում է այսօրվա միջադեպին, ապա Չախոյանն իր «սթրիմում» պատմել է, որ ինքը պատահաբար փողոցում տեսել է Բաղդասարյանին և նրանից բացատրություն պահանջել իր հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ: Բանն այն է, որ Բաղդասարյանը 2023 թվականի սեպտեմբերին հրապարակել էր Չախոյանի անձնագրային տվյալները, որոնք իբր վկայում են այն մասին, որ նա Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Իշխանամետ ակտիվիստն այն ժամանակ Չախոյանին «ռուսական գործակալ» էր անվանել։
Արթուր Չախոյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ
Տեսանյութում Բաղդասարյանը, որին, ի դեպ, ուղեկցում են ոստիկանները, բառացիորեն փախչում է Չախոյանի հարցերից, մտնում Շահումյանի անվան հիմնական դպրոցի շենք և «ապաստան» գտնում զուգարանում: Չախոյանի՝ դուրս գալու բազմաթիվ պահանջներին ու առաջարկներին նա չի արձագանքում։ Արդյունքում, ինչպես տեղեկանում ենք Չախոյանի խոսքերից, իրավապահները Բաղդասարյանին բարեհաջող դուրս են բերում ուսումնական հաստատության ծառայողական մուտքով։
Մենք փորձեցինք պարզել, թե ինչու է սկանդալային ակտիվիստը շրջում ոստիկանների ուղեկցությամբ։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այս տարվա փետրվարին Բաղդասարյանը դիմել է իրավապահներին, այդ դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, Բաղդասարյանը ճանաչվել է տուժող։ Քրեական վարույթի շրջանակում քննիչը կայացրել է Ռոման Բաղդասարյանի նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, որը ուղարկվել է ոստիկանություն՝ այն ապահովելու նպատակով։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես և ինչու է Բաղդասարյանը մտել դպրոցի շենք, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է, քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով՝ ո՛չ Բաղդասարյանը, ո՛չ Չախոյանը և ո՛չ էլ այլ անձինք իրավունք չունեն առանց թույլտվության մտնել այնտեղ:
Դպրոցի անվտանգությունն այս դեպքում ապահովում էր պահակը, որն էլ պետք է կանխեր կողմնակի անձանց մուտքը շենք։ Սակայն պահակը, Կոստանյանի ենթադրությամբ, կամ չի կարողացել դա անել, կամ տեղում չի եղել։ Ավելի ուշ, երբ դպրոցի տնօրենն իմացել է միջադեպի մասին, զանգահարել է ոստիկանություն, և նշված բոլոր անձինք հեռացել են դպրոցի շենքից:
Լրահոս
0