00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բլինկենն ու Նեթանյահուն փակ բանակցություններ են անցկացնում Թել Ավիվում

© AP Photo / Markus SchreiberԷնթոնի Բլինկեն
Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2024
Էնթոնի Բլինկեն
Բաժանորդագրվել
ԱՄՆ պետքարտուղարը պատրաստվում է հանդիպել նաև ռազմական կաբինետի անդամների հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փակ հանդիպում է անցկացնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության` հանդիպում է նախատեսված նաև ռազմական կաբինետի անդամների հետ։
Բլինկենն Իսրայել է մեկնել Գազայի հատվածում գտնվող Ռաֆահ քաղաքի ուղղությամբ Թել Ավիվի պատրաստվող գործողության և իսրայելցի պատանդների ազատ արձակման գործարքի շուրջ Կատարում ընթացող քննարկումների ֆոնին:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը երեկ հայտարարել է, որ Ռաֆահում խոշոր ռազմական գործողությունը սխալ կլիներ, ԱՄՆ-ն չի աջակցում դրա իրականացմանը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Գազայում ավելի շատ երեխա է սպանվել, քան վերջին 4 տարվա բոլոր պատերազմներում․ ՄԱԿ
Լրահոս
0