00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Կոսովոյի ընտրանուն ընկերական խաղում

© Sputnik / Aram Nersesyan Խաղային դրվագ այսօրվա հանդիպումից
Խաղային դրվագ այսօրվա հանդիպումից - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2024
Բաժանորդագրվել
Առայժմ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականին չի հաջողվում հաղթանակի հասնել ընկերական խաղերում։ Բացառություն չկազմեց նաև 2024 թվականի մեր ընտրանու առաջին խաղը, որը ընկերական բնույթ էր կրում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականը ընկերական խաղում սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին։
Հանդիպումը երկու թիմերն էլ բավականին աշխույժ սկսեցին, ու գնդակը խաղադաշտի կենտրոնական հատվածում շատ քիչ էր մնում։ Հայաստանի և Կոսովոյի հավաքականների ֆուտբոլիստները անմիջապես այն տեղափոխում էին դեպի հարձակում` օգտագործելով տարբեր ուղղություններ։ Բայց առաջին խաղակեսի միջնամասում կոսովոցիները գրոհները շատ վտանգավոր դարձան, ու Հայաստանի հավաքականը ստիպված էր պաշտպանությունում գործել բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ։
Սակայն խաղի 25-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ` իրացնելով իրենց առավելությունը։ Ութ րոպե անց, Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո, Էդուարդ Սպերցյանը կարող էր մոտ տարածությունից հավասարեցնել հաշիվը, բայց «Կրասնոդարի» կիսապաշտպանի` գլխով հարվածը դիպուկ չէր։
Հայաստանի երիտասարդական հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ

Երկրորդ խաղակեսի սկզբում Կոսովոյի հավաքականը խաղային լուրջ առավելություն ստեղծեց, որն ավարտվեց Մուրիքիի գլխով հարվածով։ Գնդակին ավելի շատ տիրում էին հյուրերը, իսկ դա բավականին լուրջ առավելություն էր տալիս նրանց ու ստիպում մերոնց` էներգիան ծախսել առանց գնդակի տեղաշարժերով։ Եվ լավ է, որ Կամո Հովհաննիսյանն արագ ֆուտբոլիստ է ու հանեց գնդակը դարպասային գծի վրայից, հակառակ դեպքում կլիներ 0։2։
Մրցավարի կողմից առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին էլ Վահան Բիչախչյանը մոտ էր հաջողությանը, բայց թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի հավաքականի նվազագույն առավելության պայմաններում։ Հյուրերն առավելություն ունեին, ու մեկ դեպքում էլ հասան իրենց նպատակին։
Հետո էլ մեր դարպասապահ Բուչնևի հիանալի խաղը փրկեց մերոնց վերահաս գոլից։
Մնում էր սպասել մեր հավաքականի կազմում փոփոխություններին։ Էդգար Սևիկյանն ու Հրանտ Լեոն Ռանոսը մտան խաղադաշտ հանդիպման ընթացքը փոխելու համար։
Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հետո Ալեքսանդր Պետրակովը ևս երկու փոփոխություն կատարեց, ու մեր հավաքականի խաղը թարմացավ, ավելի աշխուժացավ։ Բայց մրցակցի տուգանային հրապարակին հասնելով` մերոնք կա՛մ վրիպում էին, կա՛մ կորցնում գնդակը։
Հավելենք, որ չորս օր անց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ է անցկացնելու, բայց արդեն մրցակցի հարկի տակ։ Մարտի 26-ին մերոնք հյուրընկալվելու են Չեխիայի հավաքականին։
Լրահոս
0