00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում շուտով սեփական «եղանակային» հավելված կգործարկվի

© Sputnik / Andranik GhazaryanՍմարթֆոնով պատանի
Սմարթֆոնով պատանի - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2024
Սմարթֆոնով պատանի
Բաժանորդագրվել
Նոր մշակումը կտարբերվի հեռախոսներում առկա հավելվածներից, որոնք եղանակի կանխատեսումը ոչ միշտ են ճշգրիտ ներկայացնում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը շուտով բջջային հավելված կգործարկի, որը եղանակի ճշգրիտ կանխատեսմանը ծանոթանալու հնարավորություն կտա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՈԱԿ–ի կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանը։
«Հավելվածը մշակման փուլում է, կարծում եմ` այս տարի վերջնական տեսքի կբերվի և կգործարկվի»,–ասաց Գևորգյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց մշակումը կտարբերվի սմարթֆոններում առկա հավելվածներից, որոնք տեղեկությունները հիմնականում վերցնում են գլոբալ կենտրոնների (արտասահմանյան) կանխատեսումներից։
«Գլոբալ կենտրոնների կանխատեսումներն իրականացվում են եղանակային մոդելների հիման վրա։ Դրանք տալիս են թվային ցուցանիշներ` ջերմաստիճանի, տեղումների քանակի, քամու վերաբերյալ։ Կախված, թե որ կենտրոնից է գալիս այդ ինֆորմացիան, դրանք կարող են բավականին տարբեր լինել»,– ասաց ծառայության պետը։
Նա խորհուրդ չի տալիս հետևել այդ կանխատեսումներին, քանի որ գլոբալ կենտրոնների մոդելները չեն կարող հաշվի առնել տեղական կլիմայի առանձնահատկությունները։
«Մենք եղանակ կանխատեսելիս օգտվում ենք այդ գլոբալ կենտրոնների նախնական կանխատեսումներից, բայց հաշվի ենք առնում մեր տեղական ռելիեֆը, մեր փորձը և այդ ամբողջ վերլուծության հիման վրա տալիս ենք վերջնական կանխատեսում, որը կարող է ընդհանրապես չհամընկնել այդ գլոբալ կենտրոնի կանխատեսման հետ»,– ասաց Գևորգյանը։
Անդրադառնալով Օդերևութաբանության համաշխարհային օրվան, որը նշվում է մարտի 23–ին, Գևորգյանը նշեց, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը համատեղ իրականացնում են «Weather kids» (Եղանակի երեխաներ) արշավը։ Այս տարի Օդերևութաբանության համաշխարհային օրը կրում է «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում» խորագիրը։
Արշավի ընթացքում երեխաները տարբեր հեռուստաընկերությունների եթերներից ներկայացնելու են 2050 թվականի եղանակային կանխատեսումները՝ շեշտադրելով այն բացասական ազդեցությունները, որոնք կլիմայի փոփոխությունը կունենա եղանակի և մարդկանց կենսակերպի վրա։ Այս արշավը նպատակ ունի նպաստելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի ընդլայնմանը՝ խթանելով կլիմայի փոփոխության ազդեցության մասին իրազեկվածության բարձրացումը։
Այս համատեքստում Գևորգյանն անդրադարձավ նաև օդերևութաբանի մասնագիտությանը` ընդգծելով, որ Հայաստանում մասնագետների պակաս կա։ Նա կարծում է, որ բուհերի կրթական ծրագիրը պետք է բարելավվի և այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն։
Լրահոս
0