00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կատարողին գիտենք, ուզում ենք պատվիրատուին իմանալ․ Պուտինը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մասին

© Photo : ScreenshotՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2024
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով՝ պետք է նաև գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու էին ահաբեկիչները փորձել Ուկրաինա մեկնել, ով էր նրանց այնտեղ սպասում։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Ահաբեկչությունն իրականացնողը հայտնի է, սակայն Մոսկվային հետաքրքիր է՝ ով է եղել պատվիրատուն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության մասին։
«Ահաբեկչությունն իրականացվել է արմատական իսլամիստների ձեռքով։ Սա օղակ է նրանց փորձերի մի ամբողջ շարքի մեջ, ովքեր 2014 թվականից նեոնացիստական Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա կարծիքով՝ ահաբեկչությունը միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է ահաբեկման այն ակցիաների մեջ, որոնք իրականացնում է Կիևը։
«Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու էին ահաբեկիչները «Կրոկուսում» հանցագործություն կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, ով էր նրանց այնտեղ սպասում»,- ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ ԱՄՆ-ն տարբեր խողովակներով փորձում է բոլորին համոզել, թե «Կրոկուսում» տեղի ունեցած արյունալի ահաբեկչության մեջ Կիևի հետքն իբր չկա, հետևում կանգնած է արգելված Իսլամական պետությունը։ Պուտինի խոսքով՝ պետք է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ արդյոք արմատական իսլամիստները որոշել էին հարված հասցնել Ռուսաստանին։
«Ռուսաստանի հասարակությունը ցույց տվեց իսկական համերաշխության և փոխադարձ աջակցության օրինակ։ Նրանք, ովքեր ծրագրել էին այս ահաբեկչությունը, հույս ունեին խուճապ և տարաձայնություններ սերմանել հասարակության մեջ, բայց նրանք հանդիպեցին միասնության և դիմակայելու վճռականության»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև շեշտել է՝ չնայած «Կրոկուսում» ահաբեկչության մեղավորներին պատժելու ցանկությանը, հետաքննությունը պետք է ընթանա օբյեկտիվ և առանց կողմնակալության։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 137-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Վերջիններս կալանավորվել են։
Այսօր դատարանը կալանավորեց նաև Իսրոյիլ Իսլոմովին և նրա երկու որդիներին՝ Ամինչոնին և Դիլովարին՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։
Լրահոս
0