00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչը կարող էր լինել Բելառուսում հայկական գործարաններից մեկի նռան գինին արգելելու պատճառը

© Sputnik / Aram NersesyanԳինիներ
Գինիներ - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Բաժանորդագրվել
Խախտումներ իսկապես կարող էին լինել, բայց նաև ակնհայտ է, որ ԵԱՏՄ ստանդարտներում մինչև հիմա վերջնականապես հստակեցված չէ, թե ինչն է համարվում մրգային գինի։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հայկական գործարաններից մեկի (Արարատի կոնյակի գործարան) նռան գինին Բելառուսում կարող էին արգելել, քանի որ ԵԱՏՄ-ում մրգային գինիների ստանդարտների հարցը վերջնական կարգավորված չէ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ոլորտի փորձագետներից մեկը։
Ի դեպ, Արարատի կոնյակի գործարանը չպետք է շփոթել Երևանի «Արարատ» գինու և օղու գործարանի և Երևանի կոնյակի գործարանի հետ։
Փորձագետը զերծ մնաց ավելի մանրամասն մեկնաբանություններից, քանի դեռ չի պարզվել, թե արտադրանքի որ նմուշներում է հայտնաբերվել ներկանյութը: Խաղողի գինու արտադրության մեջ ներկանյութերի օգտագործումն արգելված է, սակայն ԵԱՏՄ-ում դեռևս լիովին մշակված չեն մրգային գինիների ստանդարտները, ուստի ազգային և Եվրասիական ստանդարտների միջև կարող են տարընթերցումներ լինել (ավելի վաղ այդ հարցը անհամաձայնություն էր առաջացրել ԵԱՏՄ երկրների շրջանում, այդ թվում՝ Հայաստանի կողմից)։
Փորձագետը նշեց, որ ավելի մանրամասն տեղեկատվության բացակայության պարագայում չի կարելի միանշանակ որևէ բան պնդել։ Մասնավորապես, եթե գինին պիտակավորված է որպես «գինու հիմքով ըմպելիք» (ոչ թե «գինի»), ապա ներկանյութերի օգտագործումը թույլատրվում է։
Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոն հրաման էր ստորագրել նշված գործարանի արտադրանքի ներկրումն արգելելու մասին՝ այն հիմքով, որ նռան գինու մեջ ազորուբին ներկանյութ է հայտնաբերվել:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ չեն կարող մեկնաբանել իրավիճակը, քանի դեռ բելառուս գործընկերները իրենց տեղեկատվություն չեն փոխանցել։ Արարատի կոնյակի գործարանի ներկայացուցիչները աջակցության խնդրանքով նույնպես չեն դիմել։
Իսկ գործարանի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի հեռախոսազանգերին չպատասխանեցին։
Լրահոս
0