00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ Բրիտանիայում Չարլզ III-ի մահվան ֆեյքի վերաբերյալ ՌԻԱ Նովոստիին այլևս չեն մեղադրում

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցԼոնդոն
Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2024
Բաժանորդագրվել
Միապետի մահվան մասին հաղորդագրությունները մի շարք Telegram-ալիքներում հայտնվել էին մարտի 18-ին, դրանք ուղեկցվում էին իբր Բուքինգհեմյան պալատի հրապարակած հայտարարության լուսանկարով: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ լուրը կեղծ է։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Բրիտանական Daily Mail և Express թերթերի խմբագիրներն շտկել են այն հոդվածները, որոնցում ՌԻԱ Նովոստիին և Sputnik-ին մեղադրում էին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մահվան մասին լուրեր տարածելու մեջ՝ խոստովանելով, որ այդ տեղեկությունը սխալ է եղել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միապետի մահվան մասին հաղորդագրությունները մի շարք Telegram-ալիքներում հայտնվել էին մարտի 18-ին, դրանք ուղեկցվում էին իբր Բուքինգհեմյան պալատի հրապարակած հայտարարության լուսանկարով: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ լուրը կեղծ է։ Ընդ որում, ՌԻԱ Նովոստին առաջիններից էր, որ հերքեց այդ տեղեկությունը։
Չնայած դրան, Daily Mail և Express պարբերականները ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը նշել էին այն ռուսական ԶԼՄ-ների շարքում, որոնք իբրև թե սկսել էին տարածել թագավորի մահվան մասին չճշտված, կեղծ տեղեկատվությունը։
«Կարող եմ հաստատել, որ հոդվածում փոփոխություններ են կատարվել, որոնք հստակեցնում են, որ ՌԻԱ Նովոստին հայտնել է Բուքինգհեմյան պալատից հերքման մասին, այլ ոչ թե բուն լուրերի հերքման։ ՌԻԱ Նովոստիի հաղորդագրությանը վերաբերող պատկերի մակագրությունը նույնպես ուղղվել է»,-ՌԻԱ Նովոստիին ասել է թերթի խմբագիր Սեմ Մյուրը։
Տեքստից հանվել է նաև Sputnik գործակալության անվանումը։ Աղբյուրը մանրամասնում է, որ հոդվածը գրել է «Ռուսաստանում գտնվող լրագրողը»։ Կայքում որպես հեղինակ նշված է Ուիլ Ստյուարտը։
«Մենք քննարկել ենք ձեր հարցը այն գործակալության հետ, որը մեզ էր փոխանցել բնօրինակ հոդվածը, և, ըստ ամենայնի, որոշ կետեր հիմնված են եղել ՌԻԱ Նովոստիի Telegram-ալիքի անգլերեն տարբերակի վրա, որտեղ, կարծես, սխալ էր փոխանցվել հոդվածի իրական իմաստը»,-ավելացրե է Մյուրը։
Ընդ որում, ՌԻԱ Նովոստին Telegram-ում անգլալեզու ալիք չունի։
Express թերթի խմբագրությունը, որի հետ ՌԻԱ Նովոստին կապ է հաստատել, նույնպես փոփոխություններ է կատարել հոդվածում: Հոդվածի նորացված տարբերակում ՌԻԱ Նովոստին հիշատակվում է որպես գործակալություն, որը հերքում է Չարլզ III-ի վիճակի մասին լուրերը:
«Ստուգման արդյունքում ես կարող եմ հաստատել, որ հոդվածը փոփոխվել է»,-գործակալությանը հայտնել է Exrpess թերթի խմբագիր Քեթի Արչերը:
Սակայն պարբերականը հրաժարվել է ջնջել Sputnik-ի հիշատակումը։ Արչերի խոսքով՝ պարբերականն իբր «համոզվել է, որ Sputnik-ի վերաբերյալ պնդումը կոռեկտ է։ Ընդ որում, ՌԻԱ Նովոստիի խնդրանքին ի պատասխան թերթի խմբագիրները սքրինշոթերի կամ հղումների տեսքով կոնկրետ ապացույցներ չեն ներկայացրել։
«Նշեմ, որ այդ մասին շատերն են հայտնել»,-հավելել է թերթի խմբագիրը:
Բրիտանական Telegraph պարբերականը և եվրոպական Euronews հեռուստաալիքը ի սկզբանե հիշատակել էին միայն Sputnik-ը, մարտի 26-ի դրությամբ ՌԻԱ Նովոստիի հարցումներին նրանք չեն արձագանքել և չեն փոխել տեքստերը:
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի մոտ քաղցկեղ են ախտորոշել
Ռուսաստանի ԱԳՆ-ում բրիտանական ԶԼՄ-ների ֆեյքերն այն մասին, որ ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը կեղծ տեղեկություններ են տարածել «Չարլզ III թագավորի մահվան» մասին, անվանել են «մեղադրանք Բրիտանիայի իշխանություններին ոչ հաճելի լրատվամիջոցների հասցեին»:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունը, որի մեջ մտնում են նշված երկու գործակալությունները, հայտարարություն է տարածել, որտեղ բրիտանական լրատվամիջոցներին հիշեցրել է հրապարակումից առաջ փաստերի ստուգման անհրաժեշտության մասին՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ բրիտանական մամուլի համար դա դեռ նշանակություն ունի:
Լրահոս
0