00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:22
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել, հայտնել Է կազմակերպության ղեկավարը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԻմանգալի Տասմագամբետով
Իմանգալի Տասմագամբետով - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2024
Բաժանորդագրվել
Կազմակերպությունում ընդունված որոշումների մասին, ըստ ընթացակարգի, տեղեկացվում են նաև հայաստանյան համապատասխան կառույցները։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երևանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան»,- ասել է Տասմագամետովը։
Նա նաև նշել է, որ կազմակերպության շրջանակներում ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին:
«Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների օգնությամբ և նրանց հասանելի գործիքակազմի կիրառմամբ վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների համատեքստում։ Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների մասով մտահոգիչ են։ Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը»,- ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հույս ունենք` Երևանում կգերիշխի քաղաքական կամքը. Պեսկովը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների մասին
Նա շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։
Նա չբացառեց ՀԱՊԿ-ի ընդլայնման հնարավորությունը՝ նշելով, որ ռազմաքաղաքական դաշնակցության անհրաժեշտությունը զգալիորեն մեծանում է: Տասմագամբետովը նշել է, որ կազմակերպությունը փափուկ դաշնակցության օրինակ է, և դա կառույցի ուժեղ կողմն է:
«Գլխավոր կետերից մեկը, կարծում եմ, կարելի է համարել կոշտ բլոկային կարգապահության բացակայությունը և կազմակերպության շրջանակներում որոշումներ կայացնելու Ժողովրդավարական ընթացակարգը։ Առանցքային նշանակություն ունի նաև այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթություն է տալիս ճգնաժամային իրավիճակների կարգավորման քաղաքական - դիվանագիտական մեթոդներին»,- ասել է նա։
Տասմագամետովը չի բացառել, որ կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու յուրօրինակ շարժիչ ուժ կդառնա խաղաղապահ գործունեությունը, որի անհրաժեշտությունը տեսանելի ապագայում կմեծանա:
Այս առումով Տասմագամբետովը կարևորել է խաղաղապահների առաքելությունը կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս՝ ՄԱԿ-ի գործունեության շրջանակներում: Ներկայումս ակտիվորեն ձևավորվում են վարչաիրավական և կազմակերպչական պայմաններ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ներդնելու համար։
«Այդ ճանապարհին կարևոր քայլ է դարձել համակարգող պետության ինստիտուտի ներդրումը, որը լիազորված է ՀԱՊԿ անդամ պետությունների անունից հանդես գալ ՄԱԿ-ի խաղաղապահության քարտուղարության հետ շփումներում»,-ասել է Տասմագամբետովը:
Հիշեցնենք՝ մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Լրահոս
0