00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ին անդամակցելը միայն կնվազեցնի Հայաստանի կենսամակարդակը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

© European Union ©Philippe Samyn and Partners architects and engineers - lead and design Partner Studio Valle Progettazioni architects Buro Happold engineers ©Colour compositions by Georges MeurantՀայաստանի ու Եվրամիության դրոշները
Հայաստանի ու Եվրամիության դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2024
Բաժանորդագրվել
Պետդումայի պատգամավորը նշել է, որ Եվրամիությանը հիպոթետիկ անդամությունը ոչ մի կերպ չի օգնի ամրապնդել սոցիալական ոլորտը և դրականորեն չի ազդի բնակչության կենսամակարդակի վրա։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստանի ենթադրյալ անդամությունը Եվրամիությանը միայն կնվազեցնի երկրում կենսամակարդակը, Հայաստանին սպասվում է հավերժ սպասող երկրի կարգավիճակ։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինը («Միասնական Ռուսաստան»)։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել՝ կոչ անելով ամրապնդել Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև առաջարկել են Հայաստանին մտածել Եվրամիության թեկնածության հայտ ներկայացնելու մասին։ Եվրապատգամավորները նաև ընդգծել են, որ Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը պետք է «ակտիվորեն աջակցեն Եվրամիության հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի ցանկությանը ոչ միայն տնտեսական գործընկերության ոլորտում, այլ նաև քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների, ոլորտային ինտեգրման և անվտանգության ոլորտում համագործակցության»։
Պետդումայի պատգամավորը նշել է, որ Եվրամիությանը հիպոթետիկ անդամությունը ոչ մի կերպ չի օգնի ամրապնդել սոցիալական ոլորտը և դրականորեն չի ազդի բնակչության կենսամակարդակի վրա։
«Այնտեղ (Հայաստանում,– խմբ․) սոցիալական ոլորտն այնքան թույլ է, և ամեն ինչի համար միջոցների պակաս, գների բարձր աճ և ներդրումային գրավչության իսպառ բացակայություն է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Հայաստանի ղեկավարությունը չի կարող թեկուզ արհեստական թվեր նկարել, իսկ նման ֆանտաստիկ «անդամությունը» միայն կնվազեցնի նրանց կենսամակարդակը», - ասել է Գովիրինը։
Պատգամավորը նշել է, որ Հայաստանը չի կարող պարծենալ բարձր ՀՆԱ-ով, և երկիրը չի կարող Եվրամիությանն ինչ-որ բացառիկ բան առաջարկել, ինչը չկա այլ երկրներում և հանուն որի արժեր ընդունել նրան։
«Ուստի, լավագույն դեպքում, Եվրամիությունից Հայաստանին պատասխանը կլինի ճիշտ նույնը, ինչ բոլոր ցանկացողների դեպքում․ հաստափոր հրահանգներ այն մասին, թե ինչ է պետք վերափոխել, փոխել և բարեփոխել, որպեսզի մի օր ստանա բաղձալի կարգավիճակը, և այնտեղ չկա «ի հեճուկս և հակառակ» չափանիշ։ Տարօրինակ է, որ Հայաստանում գլխի չեն ընկնում, որ եվրահրահանգները հատուկ այնպես են կազմված, որպեսզի անհնար լինի դրանք ամբողջությամբ իրականացնելը», - ընդգծել է նա։
Որքանո՞վ է իրատեսական ԵՄ–ին ՀՀ անդամակցությունը, ո՞րն է ԵԽ-ի բանաձևի իմաստը. քաղաքագետ
Գովիրինի խոսքով՝ առավելագույնը, որ սպասում է Հայաստանին, հավերժ սպասող երկրի կարգավիճակն է, որից հանվել են Արևմուտքի կասկածները Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ։
«ԵՄ-ն այն գազարն է ավանակի քթի առաջ, որը գրավում է թույլերին և հիմարներին։ Մերձբալթիկան, Ռումինիան, Բուլղարիան ԵՄ արևելյան ծայրամասի թշվառության վառ օրինակներն են: Բայց մինչև հիմա ապրրում է ԵՄ բոլոր նոր անդամների ավտոմատ բարեկեցության մասին առասպելը։ Հայաստանը կարող էր օգուտ ստանալ իր ռազմավարական դիրքից՝ Ադրբեջանի օրինակով ընտրելով չեզոքության ուղին։ Բայց ոչ։ Գերակշռում է ձրի ապրուստի մասին երազանքը», - հավելել է պատգամավորը։
Հիշեցնենք` Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Փաստաթղթի հեղինակը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն է։
Փաստաթղթում նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակելու է կայուն բարեփոխումների ուղին՝ ամրապնդելով իր ժողովրդավարությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերությունների փոխակերպման փուլի համար: Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ առաջնորդներին՝ կոչ անելով ակտիվորեն աջակցել Հայաստանին:
Լրահոս
0