00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի հռետորաբանությունն անվերահսկելի է դառնում․ Ֆրանսիայի ԱԳՆ

© AP Photo / Benoit Tessier / Pool Photo via APԷնթոնի Բլինկենն ու Ստեֆան Սեժուրնեն
Էնթոնի Բլինկենն ու Ստեֆան Սեժուրնեն - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Էնթոնի Բլինկենն ու Ստեֆան Սեժուրնեն
Բաժանորդագրվել
Ստեֆան Սեժուրնեն նաև խոսել է Բաքվի կողմից տարածվող ապատեղեկատվության մասին, որով փորձ է արվում իրավիճակի հնարավոր սրման պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Սեժուրնեն նշել է, որ Ֆրանսիային և ԱՄՆ-ին մտահոգող հարցերի թվում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ըստ նրա՝ Ադրբեջանը հարցականի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Փարիզը մտահոգություն է հայտնում պաշտոնական Բաքվի ագրեսիվ գործողությունների և հռետորաբանության կապակցությամբ։ Նա շեշտել է, որ Բաքվի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում։
«Դա ներառում է նաև Բաքվի կողմից տարածվող կեղծիքների տարածումը, որով փորձ է արվում իրավիճակի հնարավոր սրման պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա»,- հավելել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Դիմելով Բլինկենին՝ նա նշել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է շատ ուշադիր լինեն այս հարցին, այդ թվում՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP 29 կլիմայական համաժողովի անցկացումից ամիսներ առաջ։
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանը կրկին ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում՝ իբրև թե սահմանի երկայնքով հայկական կողմից զինտեխնիկայի տեղաշարժի, ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական կողմից արձակված կրակոցների վերաբերյալ և այլն։ Նման բովանդակությամբ հաղորդագրություններ է Ադրբեջանի ՊՆ-ն տարածում մարտի 31-ից սկսած, իսկ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Լրահոս
0