00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի իշխանությունը կրկին ուզում է խորհրդարան բերել «պայթունավտանգ» օրինագիծը

© Sputnik / Arpi BeglaryanՎրաստանի խորհրդարանի շենքը
Վրաստանի խորհրդարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2024
Բաժանորդագրվել
Օրինագիծը Վրաստանի խորհրդարան կներկայացվի նույն տեքստով, ինչ նախորդ տարի։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է կրկին խորհրդարան մտցնել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Տեղեկությունըհայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:
«Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդակցելով կուսակցության քաղխորհրդի հետ, որոշել է կրկին խորհրդարան մտցնել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը», - հայտարարել է Մդինարաձեն ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ «Օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն կօգտագործվի «Օտարերկրյա ուժի շահերի հաղորդիչ կազմակերպություն» տերմինը։
Մդինարաձեն նշել է, որ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է գրված այդ օրենքում, իր միակ պահանջն այն է, որ տարին մեկ անգամ հայտարարագիր լրացնի, հրապարակի արտասահմանյան ֆինանսավորում ստացող կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, որի խախտման համար որոշակի տուգանքներ են նախատեսված:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին ԱՄՆ-ում գործող FARA օտարերկրյա գործակալների մասին օրենքի լիբերալ տարբերակը, որը ցանկանում էին ընդունել նաև Վրաստանում, ընդդիմությունն ու արևմտյան քաղաքական գործիչներն անընդունելի էին անվանել: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կտրուկ արձագանքել էր օրենքին՝ մարտի 7-ը անվանելով «սև օր վրացական ժողովրդավարության համար» և հայտարարելով, որ «Կրեմլից ոգեշնչված» օրինագծերի քննարկումը շարունակելը հակասում է Եվրոպային ինտեգրվելու Վրաստանի ցանկությանը:
Փաշինյանը ճանապարհեց Կոբախիձեին. Վրաստանի վարչապետի այցը Հայաստան ավարտվեց
Դա հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության հետ։ Այն ժամանակ ուժայինները ցրել էին հանրահավաքը արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Հաղորդվում էր մի քանի տուժածների մասին ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների, ինչպես նաև ձերբակալված մասնակիցների շրջանում: Հետագայում Վրաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագծին։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին այն ժամանակ հայտարարեց, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը ապատեղեկատվության և քարոզչության շատ բարդ ալիք էր. նախագիծը նույնիսկ թղթի վրա չէր ձևակերպվել, երբ այն ռուսական օրենք անվանեցին:
Լրահոս
0