00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

USAID-ին 17 մլն դոլար կտա ԼՂ–ից բռնի տեղահանվածների և ՀՀ էներգետիկ անվտանգության համար

© SputnikԱրցախից տեղահանվածները Սյունիքում
Արցախից տեղահանվածները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2024
Արցախից տեղահանվածները Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին խոսել է ՀՀ–ին տրվող օգնության մասին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում է մոտ 8,5 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների, հոգեսոցիալական աջակցության բավարարման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էրին ՄըքՔին։
«Այս ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն կհամագործակցի ազգային և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ ցույց տալու Հայաստանի ժողովրդին, որ իրենց ժողովրդավարությունը տալիս է իր պտուղները: Իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն կհոգա, որ կարիքավորներն ունենան հանրային ծառայությունների հասանելիություն՝ օգնելով Հայաստանի կառավարությանը տեղեկատվություն տարածել այդ հնարավորությունների մասին»,- ասել է ՄըքՔին։
Էրին ՄըքՔին նաև հայտնել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն 8,6 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։
«8,6 միլիոն դոլար արժողությամբ մեր նոր ծրագիրը կբարելավի Հայաստանի վերականգնվող էներգիայի հասանելիության և ինտեգրման հնարավորությունները: Բացի այդ, չնախատեսված հանգամանքների դեպքում պլանավորումը թույլ կտա Հայաստանին համակարգված արձագանքել մատակարարումների խափանումներին՝ միաժամանակ բարձրացնելով էներգաարդյունավետությունը:
Նրա խոսքով՝ այս ֆինանսավորումը նաև կամրապնդի Հայաստանի ՝ կիբեռանվտանգության ոլորտում երկրի էներգետիկ ենթակառուցվածքների կրիտիկական խոցելիություններն ավելի լավ հաղթահարելու ունակությունը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Պետդեպը կոչ Է արել ՀՀ–ին փորձել համաձայնության գալ Ադրբեջանի հետ
Լրահոս
0