00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ էր Երվանդ Քոչարի բնորդը. թոռնուհին հերքում է Սասունցի Դավթի արձանի շուրջ լեգենդները

© Sputnik / Aram NersesyanՍասունցի Դավթի արձանը
Սասունցի Դավթի արձանը - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2024
Սասունցի Դավթի արձանը
Բաժանորդագրվել
Ավելի քան 60 տարի Երևանի երկաթուղային կայարանի դիմաց կանգնած է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Սասունցի Դավթի արձանը։ Երևանի ամենածանր արձանի (3,5 տոննա) հեղինակը Երվանդ Քոչարն է։ Ո՞վ է եղել նրա բնորդը , ինչո՞ւ են ձիու ոտքերը օդում։ Արձանի ստեղծման մանրամասները` Sputnik Արմենիայի հոդվածում։

Սասունցի Դավթի արձանը Քոչարի երկրորդ Դավիթն է. ինչո՞ւ քանդեցին առաջինը

1939 թ–ին Երևանում նշում էին «Սասնա ծռեր» էպոսի 1000–ամյակը։ Այդ առիթով որոշվեց Երևանի կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի գլխավոր հերոսի` Սասունցի Դավթի արձանը։ Քանդակագործներն ասում էին, որ գոնե մեկ-երկու տարի պետք է նոր քանդակի համար, և միայն Փարիզից նոր վերադարձած Երվանդ Քոչարը համաձայնեց կարճ ժամկետում քանդակել Դավթին։ 18 օր անց արձանը պատրաստ էր։
Սասունցի Դավթի ձիարձանը կայարանամերձ հրապարակում կանգնեցնելուց 2 տարի հետո` 1941 թվականին, Երվանդ Քոչարին բանտարկեցին։ Պատճառներից մեկն այն էր, որ Դավթի մերկացրած սուրը նայում էր դեպի հարևան Թուրքիա։ Քանդակն անտերության մատնվեց ու շուտով քանդվեց։
1957 թվականին իշխանությունները որոշեցին վերականգնել Էպոսին նվիրված խորհրդանշական արձանը ու գործը կրկին վստահեցին Երվանդ Քոչարին, արդյունքում նա ստեղծեց բոլորովին այլ Սասունցի Դավիթ։
Ինչպես Պիկասոյի թանգարանում նաև Քոչար ցուցադրվեց

Ո՞վ էր Քոչարի բնորդը

Տարիներ շարունակ Սասունցի Դավթի արձանի բնորդի հետ կապված տարբեր լեգենդներ էին պտտվում` է՛լ Միքելանջելոյի Դավիթ, է՛լ հայտնի պարուսույց։ Ասում էին նաև, թե Քոչարը հենց իր դեմքն է քանդակել։ Մինչդեռ իրականում ոչ մի բնորդ ու նախատիպ չի եղել։ Երվանդ Քոչարի թոռնուհին` նրա թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, պատմում է, թե քանդակագործն այդ մասին ինչ է գրել իր հուշերում։
«Հենց Քոչարի խոսքերն են, որ Սասունցի Դավիթը մեր ժողովրդի հավաքական կերպարն է։ Նա ասում էր` դա մեր լավագույն հատկանիշների, դարավոր երազանքների խտացումն է։ Սասունցի Դավիթը խորհրդանշում է մի ամբողջ ժողովուրդ։ Այսինքն` Դավթի կերպարը չի ունեցել որևէ նախատիպ կամ բնորդ, այն հայ ժողովրդին բնորոշ դիմագծերով հավաքված կերպար է»։

Յուրաքանչյուր դետալ հաշվարկված էր, ամեն ինչ ուներ բացատրություն

Երվանդ Քոչարի կերտած քանդակի յուրաքանչյուր դետալն իր բացատրությունն ու խորհուրդն ունի։ Օրինակ` պատվանդանը արձանի համեմատ ավելի փոքր է, քանի որ Քոչարը ցանկացել է ցույց տալ, որ Հայաստանից շատ փոքր մաս է մնացել։ Իսկ օդում մնացած ձիու ոտքերը հայկական սփյուռքն է, որը հայրենի հող չունի վրան հենվելու համար։ Ձիու պոչն անբնական մեծ է, քանի որ, ըստ էպոսի, այն օգնում է Դավթին կռվի ժամանակ։ Կարինե Քոչարը բացահայտում է նաև ճարտարապետական հնարքը` պոչը նաև երրորդ հենման կետ է արձանի համար։
© Sputnik / Aram NersesyanՍասունցի Դավթի արձանը
Статуя Давида Сасунского - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Սասունցի Դավթի արձանը
Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը: Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում. քանդակագործն այսկերպ անդրադարձել է նաև էպոսի ծագումնաբանությանը:

Խորհրդանիշ դարձած Սասունցի Դավիթը

Սասունցի Դավթի այս կերպարը այնքան սիրվեց, որ հայտնվեց թղթադրամների, մետաղադրամների ու հոբելյանական հուշամեդալների վրա։ Այն պատկերված է նաև Երևանի մետրոպոլիտենի ժետոնների վրա, երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն էր։
Լրահոս
0