00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղցկեղ և վերարտադրողականություն․ հնարավո՞ր է արդյոք քիմիաթերապիայից հետո երեխա ունենալ

© Unsplash / National Cancer InstituteԲժիշկը վիրահատության ժամանակ
Բժիշկը վիրահատության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2024
Բաժանորդագրվել
Քաղցկեղը հաղթահարելուց հետո վայելել մայրանալու բերկրանքը․ եթե տարիներ առաջ նման դեպքերը հրաշք կարելի էր համարել, ապա արդեն այսօր բժշկությունը հնարավորություն է տալիս ավելի հաճախ ականատես լինել նման պատմությունների։
Սոնյա Դավիդյանի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեցին 37 տարեկանում։ 2 որդիների մայրն ինքն էր կրծքի մեջ գոյացությունը շոշափել ու դիմել բժշկի։
Քիմիաթերապիայի ծանր ընթացք՝ ուղեկցված մազաթափությամբ, վիրահատություն (մաստեկտոմիա), ապա ճառագայթային թերապիա։ Բուժումից մոտ 2 տարի անց Սոնյան իմացավ, որ երեխայի է սպասում։
© Sputnik / Aram NersesyanՍոնյա Դավիդյան
Победившая рак груди Соня Давидян - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Սոնյա Դավիդյան
«Պլանավորած չէր․․․ Գինեկոլոգս ասում էր՝ ռիսկային է, չգիտես, թե օրգանիզմն ինչպես կարձագանքի, բայց դե բալիկն արդեն կար, ոչինչ չէի անի։ Վախ էլ կար, իհարկե, որ քիմիան կարող էր ազդած լինել, բայց դրա հետ մեկտեղ ներքին հանգստություն ունեի, որ ամեն բան լավ է լինելու»։
Ու ծնվեց Վահեն` լիովին առողջ ու ակտիվ։
© Sputnik / Aram Nersesyan

Սոնյա Դավիդյանի որդին` Վահեն

Սոնյա Դավիդյանի որդին` Վահեն - Sputnik Արմենիա
1/3

Սոնյա Դավիդյանի որդին` Վահեն

© Sputnik / Aram Nersesyan

Սոնյա Դավիդյանը որդու` Վահեի հետ

Սոնյա Դավիդյանը որդու` Վահեի հետ - Sputnik Արմենիա
2/3

Սոնյա Դավիդյանը որդու` Վահեի հետ

© Sputnik / Aram Nersesyan

Սոնյա Դավիդյանը որդու` Վահեի հետ

Սոնյա Դավիդյանը որդու` Վահեի հետ - Sputnik Արմենիա
3/3

Սոնյա Դավիդյանը որդու` Վահեի հետ

1/3

Սոնյա Դավիդյանի որդին` Վահեն

2/3

Սոնյա Դավիդյանը որդու` Վահեի հետ

3/3

Սոնյա Դավիդյանը որդու` Վահեի հետ

Քիմիաթերապիան ոչ միայն կնոջ, այլև տղամարդու վերարտադրողականության վրա կարող է ազդել

Սոնյայի քիմիաթերապևտի` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի խոսքով՝ մինչև 35 տարեկան բոլոր անձինք, որոնց մոտ ախտորոշվել է չարորակ գոյացություն, անպայման տեղեկացվում են, որ կարող են վերարտադրողականության հետ կապված խնդիր ունենալ բուժումներից հետո։ Ընդ որում, խոսքը ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց մասին է։
© Sputnik / Aram NersesyanՖանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյան
Онколог-химиотерапевт Национальнogo центрa онкологии имени Фанарджяна Наири Джаноян - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյան
«Սոնյայի դեպքը շատ հետաքրքիր է, բայց միակը չէ։ Ունեմ և՛ տղամարդ, և՛ կին պացիենտներ, որ երեխաներ են ունեցել։ Վերջերս նախկին պացիենտներիցս մեկը (տղամարդ) երկրորդ երեխան ունեցավ»,- ուրախությամբ նշում է բժշկուհին։

Քիմիաթերապիայի հետևանքները կարող են լինել անդառնալի և դառնալի

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Արաքսյա Հովհաննիսյանը հիշում է իր պրակտիկայում հանդիպած դեպքերից ամենատպավորիչը։
© Sputnik / Aram Nersesyan«Շենգավիթ» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Արաքսյա Հովհաննիսյան
Онколог-химиотерапевт медцентра Шенгавит Араксия Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Արաքսյա Հովհաննիսյան
«Գրեթե 10 տարի առաջ էր։ Երիտասարդ կին էր՝ կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլում (թոքերում մետաստազով), արտահայտված նեկրոզով։ Նրան հետագա բուժման հարցում մերժել էին, բայց ընտանիքը շարունակում էր թակել բոլոր դռները։ Կնոջ երիտասարդությունն ու ընտանիքի համառությունն ինձ համոզեցին փորձել։ Հիշում եմ սկեսուրի խոսքերը՝ խնդրում եմ, փրկեք իմ աղջկան...»։
Կնոջ համար բուժման սխեմա ընտրվեց, ընդ որում՝ այդ փուլում խոսքը պալիատիվ բուժման մասին էր (կյանքի որակի բարձրացում և այլն)։ Քիմիաթերապիան հրաշալի արդյունքներ տվեց։ Բուժման ամբողջ սխեմայի կիրառման վերջում (քիմիաթերապիա, վիրահատություն՝ երկու կրծքերի ամբողջական հեռացում, ճառագայթաթերապիա) հիվանդության լրիվ ռեգրես արձանագրվեց։ Այս ամենից հետո, բնականաբար, կինը շարունակում էր բժիշկների հսկողության տակ մնալ։
«Երևի մեկ տարի չէր անցել, հերթական հսկողական այց էր, ախտորոշիչ բաժանմունքից բարձրացավ բարձրաձայն լացելով։ Առաջին բանը, որ մտքովս անցավ՝ հիվանդությունը կրկնվել է։ Բայց ոչ, նա հղի էր, ընդ որում` 7 տարվա անպտղությունից հետո․․․»։
Հղիության ամբողջ ընթացքում կինը բժիշկների թիմի հսկողության տակ էր։ Ծնվեց առողջ աղջիկ երեխա, որը հիմա արդեն մոտ 10 տարեկան է։ Քաղցկեղը հաղթահարած կինն էլ անգամ 10 տարի անց շարունակում է ամեն տարի պարտադիր հետազոտություններ անցնել, թեպետ հիվանդության կրկնության ռիսկն այսքան տարի անց արդեն շատ ցածր է։

Ճառագայթային թերապիան ևս ազդում է վերարտադրողականության վրա

Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, «Շենգավիթ» ԲԿ–ի գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյանն ասում է՝ որպեսզի քաղցկեղը չդառնա դատավճիռ, վերարտադրողական տարիքում գտնվող թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ քիմիաթերապիայից առաջ լավ կլինի՝ դիմեն մասնագետներին, ձվաբջջի և սերմի սառեցում անեն։
© Photo : provided by Rusudan VardanyanԵրևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, «Շենգավիթ» ԲԿ–ի գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյան
Главный акушер-гинеколог Еревaнa Русудан Варданян - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, «Շենգավիթ» ԲԿ–ի գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյան
«Ի դեպ, քիմիաթերապիայի ազդեցությունն ավելի քիչ է, քան ճառագայթային թերապիայի դեպքում է, այստեղ կարող են ընդհանրապես ձվարանային պաշարի խնդիրներ ունենալ, տղամարդու դեպքում՝ սերմնաբջիջների զարգացման վրա ազդեցություն ունենա։ Սովորաբար սառեցման պրոցեդուրայի համար 1 ամիս է պետք, բուժման 1 ամսվա հետաձգումը հիվանդության համար չի բերում անդառնալի փոփոխությունների, բայց դրա շնորհիվ կարող ես ապագայում մայր կամ հայր դառնալու բերկրանքը վայելել»,- նշում է բժշկուհին։
Նրա խոսքով՝ համեմատաբար քիչ է բացասական ազդեցությունը վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում։
«Վերջերս էլ բավականին երիտասարդացել է քաղցկեղի այս տեսակը։ Լինում են դեպքեր, երբ կանայք մեզ դիմում են բուժումից հետո` գեղձի ֆունկցիան խաթարված։ Ամբողջ հղիության ընթացքում գտնվում են էնդոկրինոլոգի և մեր հսկողության տակ։ Հենց երեկ ենք ունեցել նման դեպք. քաղցկեղը հաղթահարած մի կին ունեցավ իր առաջնեկին»։

Հղիության ընթացքում ևս քիմիաթերապիան հնարավոր է

Մի բան է, երբ քաղցկեղի բուժումից հետո է կինը հղիանում, մեկ այլ բան է, երբ ապագա մայրության և չարորակ ուռուցքի մասին լուրը միաժամանակ է իմանում։
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ
Ուռուցքաբան, քիմիաթերապևտ Արաքսյա Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում 1000-1500 հղիություններից մեկը կարող է ուղեկցվել չարորակ նորագոյացություն ախտորոշմամբ, այսինքն՝ բոլոր հղիությունների 0.02-0.1%-ը: Հայաստանում ևս խիստ հազվադեպ, բայց նման պատմություններ գրանցվում են։ Հղիների դեպքում քիմիաթերապիայի ցուցումները նույնն են, ինչ քաղցկեղ ունեցող ոչ հղի պացիենտների մոտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության երկրորդ և երրորդ եռամսյակներում քիմիաթերապիա ստացած պացենտների մոտ պտղի արատների հավանականությունը մոտավորապես 1.3% է։ Քիմիաթերապիան չպետք է իրականացվի հղիության առաջին եռամսյակում և հղիության 35-րդ շաբաթից հետո, ինչպես նաև պլանավորված ծննդաբերությունից հետո երեք շաբաթվա ընթացքում։

Քաղցկեղ ունեցող կնոջ համար հղիության պահպանումը ռիսկային է

«Նախկինում համարվում էր, որ եթե քաղցկեղ է հայտնաբերվել, պետք է անպայման ընդհատել հղիությունը, հիմա դիրքորոշումը փոխվել է։ Հաշվի են առնվում բոլոր հանգամանքները, յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատում է արվում՝ հնարավոր ռիսկեր և այլն։ Դա, իհարկե, պացիենտի որոշումն է՝ ընդհատե՞լ, թե՞ շարունակել, իսկ բժիշկն ամեն դեպքում պետք է լինի պացիենտի կողքին, ճիշտ խորհուրդներ տա։ Եթե կյանքի համար վտանգ չկա և հնարավոր է հղիությունը հաջողությամբ ավարտին հասցնել, պետք է դա անել»,-ասում է ուռուցքաբան– քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանը։
Միաժամանակ բժշկուհին շեշտում է՝ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ու միշտ չէ, որ ամեն բան շատ հարթ է անցնում։ Լինում է, որ կինը որոշում է՝ երեխա եմ ունենալու, ինչ էլ որ լինի, ու դա վատ ելք է ունենում։
«Պետք է միշտ կշռել հնարավոր ռիսկն ու օգուտը։ Երեխա ունենալու ցանկությունը ոչ մի բանի հետ համեմատելի չէ, բայց երբեմն պացիենտը կարող է կյանքը կորցնել։ Կարող է երեխան ծնվի, բայց ուռուցքային հիվանդության սրթընթաց զարգացում լինի։ Կնոջ երազանքը կատարվի, բայց նա չկարողանա վայելել այդ երազանքը»,- ասում է բժշկուհին։
Այս ամենը հաշվի առնելով հանդերձ, բժշկուհին նման իրավիճակում հայտնված կանանց խորհուրդ է տալիս չվախենալ, գտնել ճիշտ մասնագետի, վստահել նրան ու հավատալ, որ ամեն ինչ հաղթահարելի է։
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
Լրահոս
0