00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ-ի արտգործնախարարները հայտարարություն կընդունեն «Կրոկուսի» ահաբեկչության վերաբերյալ

© Пресс-служба ЦИК УзбекистанаԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2024
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Համագործակցության երկրների արտգործնախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ԱՊՀ արտգործնախարարները Մինսկում կայանալիք հանդիպմանը մտադիր են հայտարարություն ընդունել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունների ընդունում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տալու 30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև 2024 թվականի մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ», - ասել է Լեբեդևը:
Ինը երկիր հաստատել է նիստին իրենց մասնակցությունը։ Ուկրաինան և Մոլդովան ներկայացված չեն լինի ԱԳՆԽ նիստին։
Լեբեդևն ավելացրել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն, կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրները:
Նրա խոսքով՝ նիստին կներկայացվի ԱՊՀ մասնակից պետություններ ուղարկվող պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագիծը: Բացի այդ, արտգործնախարարները նիստի ժամանակ կորոշեն, թե ԱՊՀ երկրների քաղաքներից որոնք կստանան մարզական մայրաքաղաքների կարգավիճակ 2025 ու 2026 թվականներին:
«Քննարկվելու են բազային կազմակերպությունների ստեղծման հարցերը՝ ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման, համալսարանական սպորտի և դատական համակարգերի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտներում», – ասել է Լեբեդևը:
Լեբեդևն ավելացրել է, որ հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման թեմային:
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին Մինսկում:
Հավելենք, որ երեկ Sputnik Արմենիան ՀՀ ԱԳՆ–ից ճշտեց, որ նախարար Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։
Լրահոս
0