00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Թաթուլ Պետրոսյան
Ոստիկանությունն այսօր ծառայում է վարչապետին.Պետրոսյան
09:49
7 ր
Ատոմ Մխիթարյան
Չեն հայտագրվել այն դիմորդները, ովքեր ցածր գնահատականներ են ստացել.Մխիթարյան
09:57
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:32
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Ադրբեջանը հարձակվի, դրա հրահրողը ՀՀ իշխանությունն է․ Սաղաթելյանը` փակ նիստից հետո

© Sputnik / Asatur YesayantsԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2024
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվել
Ընդդիմությունը փակ նիստում հայտարարության նախագիծ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Եթե Ադրբեջանը հարձակվի, դրա հրահրողը Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքական մեծամասնությունն է։ Սահմանազատման թեմայով փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ողբերգություն է, երբ երկրիդ բարձրաստիճան պաշտոնյաները և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները փրփուրը բերանին փորձում են հիմնավորել, որ ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքներն ադրբեջանական են։ Եթե տեղի ունենան ռազմական գործողություններ կամ Ադրբեջանի կողմից հարձակում, պետք է ֆիքսել, որ դրա հրահրողն ու դա լեգիտիմացնողն այսօրվա քաղաքական մեծամասնությունն է` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց` ընդդիմությունը հրատապ նիստ է հրավիրել Տավուշում ստեղծված իրադրության կապակցությամբ, ներկայացրել հայտարարության նախագիծ, որտեղ կա իրավիճակի գնահատում, կոչ միջազգային կառույցներին, հայ ժողովրդին, ինչպես նաև այլընտրանքային լուծումներ։
«Քիչ հետո այդ լուծումները քվեարկության կդրվեն, բայց իրենց տրամադրվածությունից արդեն ակնհայտ է, որ դեմ են լինելու մեր ներկայացրած նախագծին»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ քիչ հետո հայտարարության նախագիծը կհրապարակվի։
Ըստ նրա՝ ընդդիմությունը մեկ անգամ ևս համոզվեց` երկիրը մի ուժի ձեռքում է, որը շարունակելու է զիջումները։
«Մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկան, կան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պահանջներ, որոնց այս իշխանությունը մտադիր է առնվազն տեղի տալ և գնալ նոր կապիտուլյացիայի»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Սաղաթելյանի խոսքով՝ փակ հանդիպման ընթացքում նաև ընդդիմությունն է քարտեզներ ներկայացրել։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել են սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստին, որը նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը կսկսվի Տավուշի մարզից. Փաշինյան
Լրահոս
0