00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այլմոլորակայիններ, որտե՞ղ եք», հարցնում ենք. պատասխան չկա, բոլորը թաքնվել են անտառում

© Photo : NASA/JPL-CaltechՏիեզերք
Տիեզերք - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2024
Բաժանորդագրվել
Միայն մեր գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, կա ավելի քան 100 միլիարդ աստղային համակարգ։
Ենթադրենք, թե յուրաքանչյուր միլիոնից ընդամենը մեկում կյանք գոյություն ունի։ Նույնիսկ այդ դեպքում միայն մեր գալակտիկայում պետք է որ լիներ մոտ 100 հազար քաղաքակրթություն։ «Բա ո՞ւր են, ինչու ձայն չեն հանում». այս հանրահայտ հարցը 1950 թվականին հնչեցրել է հայտնի գիտնական Էնրիկո Ֆերմին՝ Լոս Ալամոսի լաբորատորիայի սրճարանում իր գործընկերների հետ նախաճաշելիս։ Գրեթե 75 տարի շարունակ գիտնականները փորձում են ինչ-որ կերպ բացատրել Ֆերմիի պարադոքսը, բայց նրա այդ պարզագույն հարցի վերջնական պատասխանը չկա ու չկա։ Տիեզերքի խորհրդավոր լռությունն էլ շարունակվում է։
Ինչո՞ւ է լռում տիեզերքը։ Գոյություն ունեն տասնյակ վարկածներ, որոնցից մասնագետները հավանական են համարում երեքը։ Առաջինը կարելի է, կներե′ք, շովինիստական անվանել։ Այսինքն, մենք միակ բանականն ենք ողջ անծայրածիր տիեզերքում։ Եվ իզուր էլ ակնկալում ենք, որ մեզ հետ ինչ-որ մեկը կցանկանա շփվել։ Այն պարզ պատճառով, որ այդ ինչ-որ մեկը չկա։ Իհարկե, սա բացատրություն է պահանջում. ի՞նչն է մեր եզակիության պատճառը, երբ արդեն հաստատված է՝ տիեզերքում կան բազմաթիվ մոլորակներ, որտեղ նույնպես հարմար պայմաններ կան կյանքի առաջացման և զարգացման համար։ Ընդ որում, այդ մոլորակներից շատերը մեր Երկրից 1000 անգամ ավելի հին են, այսինքն, դրանց բնակիչներն էլ, ըստ տրամաբանության, պիտի որ մեզնից ավելի զարգացած լինեին։
Երկրորդ վարկածը մեզ համար շատ ավելի մտահոգիչ է։ Այս տարբերակի կողմնակիցները համոզված են, որ յուրաքանչյուր քաղաքակրթության զարգացման ընթացքում անխուսափելիորեն գալիս է մի պահ, երբ այն ոչնչանում է՝ չհասնելով միջաստղային շփումների փուլին։ Թե ինչից է ոչնչանում՝ առանձին շատ ծավալուն թեմա է. հսկայական երկնաքարի հետ բախում, սարսափելի համավարակ, միջուկային պատերազմ, արհեստական բանականության ընդվզում։ Կարևորն այս մռայլ վարկածի անելանելիությունն է. եթե ողջ տիեզերքում նույն բանն է կատարվում, ուրեմն, որքան էլ խելոք լինենք, դժվար թե կարողանանք հասնել այն բանին, որ մեր ճակատագիրն այլ, ուրույն հունով ընթանա։
Երրորդ վարկածն, ընդհակառակը, բավական լավատեսական է։ Մրջնանոց, հաստատ, բոլորս տեսել ենք։ Բայց որևէ մեկիս մտքով չի անցել փորձել կապ հաստատել մրջյունների հետ։ Մենք էլ մեր մտավոր կարողությունների մասին շատ բարձր կարծիքի ենք, սակայն միլիոնավոր տարիների զարգացման ուղի անցած քաղաքակրթությունների համար մենք այդ նույն մրջյունն ենք, որի հետ շփվելը պարզապես անիմաստ է։ Ինչո՞ւ եմ այս վարկածը լավատեսական համարում։ Որովհետև, ինչ ուզում եք՝ ասեք, բայց զարգանում ենք, չէ՞։ Եվ ուրեմն, միշտ հույս կա, որ մի օր այնուամենայնիվ այնպիսի աստիճանի կհասնենք, որ այդ սուպերքաղաքակրթությունները զարմանքով կփաստեն՝ վա՞յ, այս փոքրիկ մոլորակի բնակիչները խելոքացել են՝ էլ չեն կռվում միմյանց հետ, չեն աղտոտում իրենց երկնագույն մոլորակը, նույնիսկ խեղկատակներին ու անտաղանդ պոպուլիստներին ձայն չեն տալիս հերթական ու արտահերթ ընտրություններում։ Ուրեմն արդեն կարելի է շփվել նրանց հետ։ Ու վայրէջք կկատարեն, ասենք, Երիտասարդական պալատից որպես հուշ մնացած ամայի հարթակում։
Մարդկությունը ժխտում է, որ արդեն ապրում ենք մարդկության դարաշրջանում
Սակայն բացի այս երեք հավանական սցենարներից, վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, այսպես կոչված՝ Մութ անտառի հիպոթեզը։ Այս վարկածն իր գրքում առաջ է քաշել չինացի ֆանտաստ գրող Լյու Ցիսինը։ Համառոտ էությունը սա է։ Տիեզերական բոլոր քաղաքակրթությունները վաղուց հասկացել են, որ իրենց գոյատևման միակ երաշխիքը որևէ այլ քաղաքակրթության հետ շփումների իսպառ բացակայությունն է։ Այսինքն, ինչպես պատկերավոր ձևակերպել է գրքի հեղինակը, տիեզերքը մութ անտառ է, որտեղ յուրաքանչյուր քաղաքակրթություն ծառերի հետևում մյուսներից թաքնվող մի գիշատիչ է, որը վախենում է մնացած գազաններից, որոնք կարող են ոչնչացնել իրեն։
Հենց այս հայեցակարգն է զարգացնում իր ստեղծագործությունում Լյու Ցիսինը։ Դիցուք։ Ես Երկրից ազդանշան եմ ուղարկում տիեզերք՝ հույս ունենալով, որ ինչ-որ այլ քաղաքակրթություն կստանա իմ ազդանշանը և կպատասխանի դրան։ Այլ մոլորակներից մեկում ապրող բանական էակները ստանում են իմ ազդանշանը, բայց ամենևին չեն շտապում պատասխանել։ Ինչո՞ւ։
Ոսկեպար - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Ծանր երկընտրանքի առջև. պատերա՞զմ, թե՞ պատերազմի հավերժ վտանգ
Նախ, նրանք արդեն մի առավելություն ունեն իմ նկատմամբ՝ գիտեն, որ ես կամ, ու նաև կարող են հաշվարկել, թե որտեղից է եկել ազդանշանս։ Մինչդեռ ես ո′չ տեղյակ եմ, որ իմ ազդանշանն ինչ-որ մեկը որսացել է, ո′չ էլ գաղափար ունեմ, թե որտեղ է այդ ինչ-որ մեկը։ Այլմոլորակայինը շարունակում է տրամաբանել՝ ո′վ գիտի, թե Երկրում նստածն ինչպես է տրամադրված իմ նկատմամբ՝ բարեկամաբա՞ր, թե՞ թշնամաբար։ Ասենք, պատասխանեցի իրեն, բա եթե հետո պարզվի, որ այդ երկրացին հենց դրան էր սպասում, որպեսզի իմ ազդանշանով իմանա տեղս և գա ու ոչնչացնի ինձ։ Ավելի լավ չի՞ ընդհանրապես ձայն չհանեմ։ Եվ չինացի գրողի նկարագրած մութ անտառի խորհրդավոր լռությունը պահպանվում է։
Համաձայնե′ք, շատ տխուր է գիտակցել, որ ողջ տիեզերքում բոլոր քաղաքակրթությունների հարաբերությունները կարող են կառուցված լինել փոխադարձ վախի վրա։
Լրահոս
0