00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ արտահանելու արգելքները հնարավոր է վերացնել. ՀՀ պանրագործների միության ղեկավար

© Sputnik / Asatur YesayantsՊանիր
Պանիր - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2024
Պանիր
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը երեկ ԱԺ–ում հայտարարեց, որ հայկական կաթնամթերքի արտահանումը ՌԴ սահմանափակված է, մինչդեռ ռուսականն անարգել մտնում է մեր շուկա։ Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է Պանրագործների միության նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանյան պանրագործները փորձում են ցույց տալ, որ դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումները, որոնք դեռ պահպանվում են, կարելի է վերացնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։
Նշենք, որ 2022 թվականին Հայաստանը մեծացրեց կարագի արտահանումը ՌԴ, և ռուսական կողմի մոտ կասկածներ ծագեցին, որ հայկական արտադրողները հումքը (մասնավորապես՝ սերուցքը) ներկրում են երրորդ երկրներից, ընդ որում՝ ԵԱՏՄ-ի համար թույլատրված մատակարարների ռեեստրում չընդգրկված ընկերություններից։ Ռոսսելխոզնադզորի մասնագետներն անցած տարի տեսչական այց կատարեցին Հայաստան։
Գիգոյանը հիշեցրեց, որ այդ ստուգումներից հետո սահմանափակումներ դրվեցին ոչ միայն կարագի, այլև պանրի արտահանման վրա, թեև պանրի դեպքում հումքի ծագման խնդիրներ չէին եղել ո՛չ 2023-ին, ո՛չ էլ դրանից առաջ։ Այնուհետև Հայաստանից մատակարարվող պանրի «մուտքը» վերականգնվեց, բայց միայն 4 ընկերության համար:
ՀՀ–ում արտադրված կաթնամթերքը ո՞ր դեպքում հնարավոր կլինի կրկին արտահանել ՌԴ
Գիգորյանի խոսքով` պանրի դեպքում ռուսական կողմը ո՛չ կաթի, ո՛չ յուղի ծագման հետ կապված հարցեր չունի (այսինքն՝ չկան կասկածներ, թե մթերքում օգտագործվում են կողմնակի, ոչ կաթնային ճարպեր)։ Խախտումները, որոնց մասին հայտարարում են Ռոսսելխոզնադզորում, հիմնականում կապված են բակտերիալ աղտոտման հետ, ընդ որում՝ թե՛ արտադրության, թե՛ կաթի ընդունման ժամանակ։
«Միաժամանակ վերջին 10-15 տարիներին մեր կաթի արդյունաբերությունը դրական փոփոխությունների է ենթարկվել։ Հայտնվել են ժամանակակից սարքավորումներով արդյունաբերական ֆերմաներ, որոնցից մի քանիսը հենց գործարաններն են բացել։ Այս փոփոխությունները համատարած չեն, բայց նկատելի են և բարձրացնում են որակը: Դա չի կարելի չնկատել»,- հավելեց Գրիգորյանը։
Ռուսաստանը շարունակում է պանրի արտահանման հիմնական շուկան մնալ Հայաստանի համար։ 2023 թվականի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալները) դեպի ՌԴ արտահանումը կազմել է մոտ 3,1 մլն դոլար (2022 թվականի առաջին կիսամյակում՝ 4,2 մլն դոլար)։ Այս առնչությամբ Գիգորյանը նշեց, որ արգելքն ազդել է այն արտահանողների վրա, որոնք երկարաժամկետ պայմանագրեր ունեին իրենց լավ ծանոթ շուկայում։
Նշենք, որ ամիսներ առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռոսսելխոզնադզորին էր դիմել արգելքը 10 արտադրողների համար հանելու խնդրանքով, որոնցից բավարարվել էին 4-ի հայտերը՝ «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Արաքս 2» և «Գրին Պրոդ» ընկերությունների համար: Երկու երկրների տեսչական մարմինների փոխգործակցությունը շարունակվում է։
Մոսկվայում քննարկվել է ՀՀ–ում արտադրվող կաթնամթերքի մատակարարումները ՌԴ վերսկսելու խնդիրը
Լրահոս
0