00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիտորդական խմբեր ուղարկեք Արցախ․ «Մենք կանք»-ը դիմել է միջազգային մի շարք կառույցների

© Sputnik / Aram NersesyanԿԽՄԿ ավտոմեքենաներ
ԿԽՄԿ ավտոմեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
ԿԽՄԿ ավտոմեքենաներ
Բաժանորդագրվել
Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը միջազգային կառույցներին հորդորում է գնալ Արցախ և սեփական աչքերով տեսնել Ադրբեջանի կողմից իրականացվող գազանությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը կոչով դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը և մի շարք այլ միջազգային կառույցների։
«Մեր պահանջը ԿԽՄԿ–ից, ՄԱԿ–ից, ԵԱՀԿ–ից, ԵՄ–ից, ԵԽ–ից և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկե՛ք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսե՛ք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից:
«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը:
««Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի վերադարձը հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ հայրենիքից զրկելու այդ գործընթացին»,– շեշտում է «Մենք կանք»–ը:
Հիշեցնենք` Բաքուն հետևողականորեն քանդում է Արցախի պատմամշակութային հուշարձանները։ Ադրբեջանցիները քանդել են նաև Արցախի խորհրդարանի շենքը, մի շարք արձաններ և հուշակոթողներ։
Արցախցի լրագրողը IRF-ում պատմել է Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության մասին
Լրահոս
0