00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղեկատվական ահաբեկչություն է. Գոռ Ծառուկյանը` դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Ծառուկյան
Գոռ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Բաժանորդագրվել
Վարչապետի աշխատակազմից հորդորում են խուճապի չմատնվել և նկատի ունենալ, որ նման դրսևորումները կարող են կրկնվել։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկչության հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը՝ անդրադառնալով Երևանի դպրոցներում իբր ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին լուրերին։
«Տրամաբանական է, որ իրական ահաբեկչական գործողություն ծրագրողներն այդ մասին նախապես չեն տեղեկացնի։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք չէ մեծացնել ուշադրությունը և հետևողական լինել՝ այդ թվում տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ»,– ասաց նա։
Գոռ Ծառուկյանը հավելեց, որ բողոքարկումների արդյունքում այդ տեղեկատվությունը տարածած ալիքն արդեն արգելափակված է։ Ինչ վերաբերում է հայկական ալիքներին, ապա կեղծ տեղեկատվության տարածումը միայն մեկ «Տելեգրամ» ալիքում է տարածվել, որտեղից հաջողվել է հեռացնել այն։
«Սակայն բովանդակությունը հասցրել է որոշակի տարածում գտնել։ Հատկանշական է, որ նույնաբովանդակ հաղորդագրություններ գրեթե նույնական տեքստերով և լուսանկարներով վերջին շրջանում տարածում են գտել նաև այլ երկրներում, ինչից կարող ենք ենթադրել, որ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկության հետ»,– նշեց նա։
Գոռ Ծառուկյանը հորդորեց խուճապի չմատնվել և նկատի ունենալ, որ նման դրսևորումները կարող են կրկնվել։
Անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցներում ահաբեկչության լուրերի մասին
Լրահոս
0