00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զուգընկերները» չպետք է քանդեն հայկական ընտանիքը. փորձագետը՝ սկանդալային օրենքի մասին

© Photo : press office of the Parliament of RAԳևորգ Դանիելյանը ԱԺ–ում
Գևորգ Դանիելյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
Գևորգ Դանիելյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսորը վստահ է, որ հանրությունը պետք է ձգտի բուժել սոցիալական վերքերը և պահպանել ընտանիքը, ոչ թե նախապատվությունը տալ ամուսնալուծություններին:
ԵՐԵՎԱՆ,15 ապրիլի – Sputnik. Ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունների նպատակը ոչ թե ընտանիքում բռնությունը կանխարգելելն է, այլ աստիճանաբար համասեռամոլներին ընտանիք կազմելու և երեխաներ որդեգրելու իրավունք վերապահելը, ինչով էլ թելադրված էր արտաքին ուժերի համառությունն ու ճնշումները: Այս մասին գրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը` Sputnik Արմենիային տրամադրած իր հոդվածում։
Հայտնել էինք, որ ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրինագիծը։
Դանիելյանի խոսքով` ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքում կատարված փոփոխությունները բնավ անակնկալ չէին, այդպիսի փորձեր ձեռնարկվում էին դեռ 2017 թ. դեկտեմբերի 13-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունելիս:
Նա հիշեցնում է, որ ըստ էության, այդ փուլում միայն Հայ եկեղեցու ջանքերով օրինագծից հանվեցին առերևույթ հակասահմանադրական դրույթները, իսկ «ընտանեկան բռնություն» եզրույթը փոխարինվեց «ընտանիքում բռնության» եզրույթով: Նա ընդգծում է, որ որպեսզի օրենսդրական նորանոր փոփոխությունները հանրության մոտ հակակրանք չառաջացնեին, ամեն անգամ խնամքով համակարգված հրապարակվում էին ընտանիքում բռնության սահմռկեցուցիչ դեպքեր` մոռանալով, որ դա ոչ թե օրենսդրության անկատարության, այլ իրավասու մարմինների անգործության արդյունք է:
«Ընդ որում` անպատասխանատվության ցուցիչն արդեն այն աստիճան էր խեղաթյուրվել, որ հենց օրինագծի հիմնավորման մեջ հեղինակները, փորձելով փառաբանել իրենց համար ընդունելի հասարակական կազմակերպություններին, բացահայտ փաստում էին, որ թեպետ ապաստարաններ հիմնադրելու իրավունք հասարակական կազմակերպություններին վերապահված չէր եղել, այնուամենայնիվ, այդպիսիք ոչ միայն անարգել հիմնադրվել էին, այլև պետական բյուջեից ստացել էին զգալի դրամական միջոցներ: Ըստ այդմ էլ՝ առաջարկում էին, որ այսուհետ այդ ֆինանսական աջակցությունն օրինականացվի»,–նշել է Դանիելյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է Մայր աթոռին մտահոգում «զուգընկերներին» ընտանիքի անդամների համար նախատեսված կարգավիճակ վերապահելը, երբ նրանք, միևնույն է, չեն համարվում ընտանիքի անդամներ, իրավագիտության դոկտորն ընդգծել է, որ այդ խորամանկ, բայց և պարզունակ բանավեճային հնարքը կիրառում են նաև հեղինակները՝ պնդելով, թե իբր իրենք չեն խաթարում «ընտանիքի» կոնցեպտը:
«Կարծում եմ` չնչին ցանկության դեպքում, կընկալեին, որ եթե առանձնացնում եք միևնույն կարգավիճակում գտնվող անձանց խմբից միայն ձեզ համար նախապես նախընտրելի հատվածին և նրանց համար վերապահում արտոնություններ, ապա ակնհայտ խախտում եք խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքը: Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ կենցաղային հարաբերություններով պայմանավորված արտոնություններ սահմանվեն այս կամ այն սոցիալական խմբի համար»,–նշել է Դանիելյանը:
Ըստ նրա` ընտանիքի հիմքերի խարխլման համատեքստում է նաև հաշտության ընթցակարգերի լուծարումը: Դանիելյանը վստահ է` հանրությունը պետք է ձգտի բուժել սոցիալական վերքերը և պահպանել ընտանիքը, ոչ թե նախապատվությունը տա ամուսնալուծություններին: Առանց այդ էլ մեր երկրում ամուսնալուծությունների աճը և դրան զուգահեռ ծնելիության նվազումը խիստ անհանգստացնող է:
Դանիելյանի համոզմամբ` եվրոպական արժեքների նկատմամբ վերաբերմունքը չի կարող նմանվել տեխնիկական պատճենահանմանը, այդ գործընթացը պետք է լինի ողջախոհության հենքով և չհանգեցնի համամարդկային արժեքների իսպառ կործանմանը:
Նշենք, որ ԱԺ–ում օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման օրերին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը հանդես էր եկել հայտարարությամբ, որով թեև ողջունել էր յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, որը կոչված է բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես էլ սոցիալական որևէ այլ միջավայրում, բայց և մտահոգություն էր հայտնել նախագծում տեղ գտած որոշ ձևակերպումների վերաբերյալ` դրանք համարելով խիստ անընդունելի։ Մայր աթոռն առավել քան մտահոգիչ է համարել նախագծում «զուգընկեր» հասկացության ներառումը։
Հավելենք, որ ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված փոփոխություններին կողմ են քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 25, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Լրահոս
0