00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023թ–ին Հայաստանից կարտոֆիլ չի՞ արտահանվել. նախկին փոխնախարարը` ոլորտի խնդիրների մասին

© Sputnik / Aram NersesyanՀայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա
Հայանիստի գյուղմթերքի մեծածախ շուկա - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Բաժանորդագրվել
Կարտոֆիլի ցանքատարածքները 2023 թ–ին 2022–ի համեմատ պակասել են. եթե 2022 թ–ին մոտ 14 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել ՌԴ, Վրաստան, ապա 2023 թ–ին ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ չի արտահանվել։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում գյուղատնտեսությունը հետևողականորեն քանդում են, վնասում տնտեսության այն կարևորագույն ճյուղը, որը և՛ պարենային անվտանգության խնդիր է լուծում, և սոցիալական հարցեր։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
© Sputnik / Asatur Yesayants Աշոտ Հարությունյան
Пресс-конференция бывшего замминистра сельского хозяйства Ашота Арутюняна (16 апреля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2024
Աշոտ Հարությունյան
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ տևական ժամանակ է` նշում է, որ սխալ էր գյուղատնտեսության նախարարության լուծարումը։ Արդյունքում գրեթե բոլոր ճյուղերն անուշադրության են մատնված, ավելին` ունենք բացասական արդյունք։
Օրինակ, ըստ Հարությունյանի, կարտոֆիլի ցանքատարածքները 2023 թ–ին 2022 թ–ի համեմատ պակասել են. եթե 2022 թ–ին մոտ 14 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել ՌԴ, Վրաստան, ապա 2023–ին ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ չի արտահանվել։
Ի դեպ, Վիճակագրական կոմիտեի տվյալները մի փոքր այլ են

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022 թվականին արտահանվել է 729 տոննա կարտոֆիլ, իսկ 2023 թ–ին` շուրջ 10 տոննա։ 2022–ին կարտոֆիլի ներմուծման ծավալը կազմել է 5 799 տոննա, 2023 թ–ին` 7 686։

«Ճիշտ է` 2022–ին սպառողի համար կարտոֆիլի գինը բարձր եղավ` 170-200 դրամ, սակայն արտադրողի համար դա այն շեմն էր, որով կարողացավ եկամուտ ապահովել, որ տարիների ընթացքում կուտակած պարտքերը կարողանա փակել։ Մինչդեռ 2023 թ–ին, կարելի է ասել, ոչ մի գրամ կարտոֆիլ չի արտահանվել, որոշ տեղերում մաքսային թղթաբանության խնդիրներ էին առաջացել, մյուս կողմից էլ Լարսի պարբերաբար փակման հետ կապված էին խնդիրներ առաջացել»,– նշեց Հարությունյանը։
Նա նշեց, որ հաճախ կարտոֆիլով բեռնված բեռնատարները 20-25 օր կանգնում են սահմանին, ինչի արդյունքում և՛ վարորդի ծախսերն են ավելանում, և՛ կարտոֆիլի գինն է սկսում ինքնըստինքյան թանկանալ։
Կստեղծվի լիազոր մարմին, որը ՀՀ–ում կգրանցի կերային հավելումները ԵԱՏՄ արտահանելու համար
Նախկին փոխնախարարի ունեցած տեղեկություններով` 2023 թ–իառաջին 4 ամսում միայն 288 տոննա կարտոֆիլ ներկրվել է Պակիստանից, 100 տոննա` Իրանից, 94 տոննա` Վրաստանից, մոտավորապես 3000-4000 տոննա` ՌԴ–ից։
«Կարտոֆիլի մշակումն ամենածախսատար աշխատանքն է` 1 հա կարտոֆիլի մշակման համար (պարենի, ոչ թե սերմի համար) ծախսը կազմում է 1 մլն 600 հազար դրամ։ Կառավարությունը գոյուղացուն օգնելու, սուբիսդավորելու փոխարեն հիմա էլ այս ապահովագրության համակարգով կարտոֆիլը միայն կարկտահարության դեպքում է ապահովագրելու, ցրտահարության մասին էլ խոսք չկա»,– նկատեց Հարությունյանը։
Մինչդեռ, նրա խոսքով, տարիների փորձը ցույց է տալիս, որ կարտոֆիլի դեպքում հունիսի 2–րդ 10–օրյակում դեռևս շարունակվում են դիտվել գարնանային ուշ ցրտահարություններ։
Լրահոս
0