00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
17:14
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
17:17
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չորեքշաբթին սիրո և սրտի օր է, կամ ինչպես են եզդիները նշում Նոր տարին

© Photo : waarmedia.comԵզդիները Նոր տարի են նշում
Եզդիները Նոր տարի են նշում - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2024
Եզդիները Նոր տարի են նշում
Բաժանորդագրվել
Նիսան ամիսը (ապրիլ), երբ գալիս է նոր տարին, եզդիները «տարվա հարսնացու» են անվանում, ուստի այս ամիս խստիվ արգելվում է հարսանիքներ անել, իսկ հողը պետք է հերկել և նախապատրաստել ցանքի:
Աստված սկսել է տիեզերքը ստեղծել ուրբաթ օրը, շաբաթ օրը իր զգեստն է կարել և ամեն ինչ կարգի բերելուց հետո չորեքշաբթի հալեցրել է Երկիրը պատող սառույցը, այն զարդարել ծաղկե հանդերձանքով, հատկապես՝ կարմիր ու դեղին վարդերով։ Ուրեմն չորեքշաբթին առաքինության օր է, և Աստված, որին ծանոթ չեն հանգիստն ու անհոգությունը, այն սիրուց ու սրտից է ստեղծել։ Այդ պատճառով էլ եզդիները Նոր տարին գարնանն են նշում․ համաձայնեք` դա ավելի տրամաբանական է, քան ձմռան կեսին նշելը։
Ամանորը՝ «կարմիր չորեքշաբթին» կամ Չարշեմա Սալե Նիսանեն, եզդիները նշում են ապրիլի 14-ին, եթե այդ օրը չորեքշաբթի է, կամ 14-ին հաջորդող չորեքշաբթի օրը։ 2024 թվականին ապրիլի 17-ն է ընկել․ եզդիները տոնական զգեստներ են հագնում և հյուր գնում միմյանց։
Բայց մինչև հյուր գնալը պետք է ձու ներկել (ինչպես մենք ներկում ենք Զատկին, միայն թե կարմիր ու դեղին՝ եզդի ժողովրդի ազգային դրոշի և աստվածային վարդերի գույնով) և թռչել կրակի վրայով, ճիշտ ինչպես մենք ենք անում Տրնդեզին, և կլոճներ թխել։ Ձվերը միմյանց խփելով են կոտրում, դա խորհրդանշում է տիեզերքի հիմքում ընկած Ճերմակ մարգարտի պայթյունը՝ այն պայթյունը, որից սկսվել է Կյանքը։ Այստեղ պետք է նշել, որ եզդիների կրոնի արմատները հազարամյակների պատմություն ունեն, իսկ ֆիզիկայում Մեծ պայթյունի տեսությունը, որից, ինչպես պնդում են գիտնականները, սկսվել է Տիեզերքը, աստղաֆիզիկոսները մշակել են մոտ հարյուր տարի առաջ՝ 20-րդ դարի առաջին քառորդում։

«Տարօրինակ, փակ ժողովուրդ»․ ովքե՞ր են եզդիները

Ոմանք ասում են, որ եզդիները բաբելոնցիների ուղիղ սերունդներն են, նրանց պատմական հայրենիքը Միջագետքն է։ Ոմանք էլ վստահեցնում են, որ նրանք քրդերի առանձին խումբ են, բայց եզդիներն այս տարբերակը վրդովմունքով հերքում են, և գիտական շրջանակներում էլ դրա կողմնակիցներ արդեն կարծես թե չկան։
Այս ժողովրդի դեպքում, որին բազմաթիվ հետազոտողներ մոլորակի ամենափակ և ամենատարօրինակ ժողովուրդներից մեկն են համարում, ծագման տեսությունների պակաս չկա, բայց դրանցից ոչ մեկն այդպես էլ որպես ընդհանուր գիտական տարբերակ չի ընդունվել։ Այդուհանդերձ, ազգագրագետները եզդիներին ճանաչում են որպես առանձին էթնոկրոնական խումբ։
Ընդ որում` թեև այդ ժողովրդի գոյության մասին շատերը չգիտեն, աշխարհում այսօր մոտ մեկուկես միլիոն եզդի կա։
ՀՀ–ն ջանքեր է գործադրում, որ եզդիական համայնքը պահպանի իր ազգային ինքնությունը. Փաշինյան
Եզդիների համայնքներ կան Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և Եվրոպայի որոշ հատվածներում։ Ի դեպ, Հայաստանն այսօրվա դրությամբ միակ երկիրն է, որտեղ եզդիերեն կրթական և գեղարվեստական գրականություն է հրատարակվում, իսկ բուն լեզուն պաշտոնապես ուսումնասիրում են տարբեր կրթական հաստատություններում։ Ավելին` Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում է գտնվում եզդիական ամենախոշոր տաճարը՝ Կուբա Մերե Դիվանեն, որը բացվել է 2017 թվականին։
Կուբա Մերե Դիվանեն կառուցվել է Իրաքի հյուսիսում գտնվող Լալեշ տաճարի՝ եզդիների գլխավոր սրբավայրի և ուխտագնացությունների կենտրոնի նմանությամբ։ Դա, ամենայն հավանականությամբ, դիտմամբ է արված, թեև միևնույն դավանանքի տաճարների կառուցման կանոնները չեն կարող աչքի ընկնել դիզայնի բազմազանությամբ։ Գլխավոր գմբեթը (25 մետր բարձրությամբ) խորհրդանշում է եզդիների Աստծուն, իսկ յոթ ավելի ցածր գմբեթները՝ յոթ հրեշտակներին և նրանց գլխավորին՝ Մալաքե Թաուսին։ Գմբեթների վրա Արևի պատկերն է՝ նույնը, ինչ եզդիների դրոշի վրա։
Հայկական տարածքներում եզդիների առաջին զանգվածային վերաբնակեցումը կապված է Առաջին համաշխարհային պատերազմի հետ, իսկ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին (1918-20թթ.) եզդիների ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են թուրքերի դեմ պաշտպանությանը. Ջանգիր աղայի՝ բացառապես եզդիների բաղկացած հեծելազորային ջոկատը գործել է հայկական բանակի կազմում. հենց նրա միավորումներն էին կազմում հայկական հեծելազորի մեծ մասը Բաշ-Ապարանի ճակատամարտի ժամանակ՝ 1918թ.-ի մայիսին: Հայաստանի մեկ այլ նշանավոր քաղաքական և ռազմական գործիչ էր Ուսուբ Բեկ Թեմուրյանը, որը Հայաստանի խորհրդարանի անդամ էր և Սարդարապատի ճակատամարտի մասնակից։
Այսօր Հայաստանում մոտ 60 հազար եզդի կա Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում, նրանք ապրում են 20-ից ավելի եզդիական գյուղերում։ Ամենախոշորը Վերին Արտաշատ գյուղն է, իսկ Երևանում մոտ յոթ հազար եզդի է ապրում։
Եզդիները գերադասում են փակ գյուղական կյանքը, կարտոֆիլ ու սոխ են աճեցնում, զբաղվում են անասնապահությամբ։ Ընտանիք կազմում են վաղ տարիքում՝ 16-18 տարեկանում։ Հին ավանդույթներով ապրող եզդիները շատ երեխաներ են ունենում, երբեմն՝ մինչև 10։
Հայաստանում մի քանի տասնյակ դպրոց կա, որտեղ երեխաները կարող են եզդիերեն սովորել, կա եզդիական թատրոն և եզդիերեն լեզվով ռադիոալիք։ ԱԺ-ում պատգամավորական աթոռներից մեկն անփոփոխ զբաղեցնում է եզդիների ներկայացուցիչը։ Ի դեպ, ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ-ն առաջին (ոչ վերջնական) ընթերցմամբ միաձայն ընդունեց 2014թ․-ին Սինջարում (Իրաք) եզդիների ցեղասպանության հիշատակի օր հաստատելու օրենքը․ կոտորածի հեղինակը տխրահռչակ ԻՊ-ն է։
Եզդիներն այն ժողովուրդներից են, որոնք իրենց պատմության գրեթե ամբողջ ընթացքում հալածվել են։ Հավանաբար հենց դա է նրանց փակ լինելու պատճառը․ ասում են՝ եզդի դառնալ հնարավոր չէ, հնարավոր է միայն ծնվել։ Ասում են նաև` մեռյալների թագավորության վերակացուն են, լաց է եղել՝ տեսնելով այդ ժողովրդի տառապանքները․․․
Հետաքրքիր է, որ եզդիները երբեք եզդիականություն չեն քարոզում և բացարձակ աբսուրդ ու վայրենություն են համարում այն միտքը, որ կրոնը (ոչ միայն իրենց, այլև ցանկացած կրոն) կարելի է ընդունել։

Միայն Աստված կարող է կապույտ հագնել

Եզդիները մարդկային գլխավոր արժանիքը համարում են բարեպաշտությունը։ Եզդին չպետք է սպանի, գողանա, ստոր արարքներ գործի, կապույտ հագնի (միայն Աստված է կապույտ հագնում), ամուսնանա այլադավանների հետ: Եզդիները չեն ուտում խոզի միս, աքաղաղի միս, կաղամբ և հեռու են մնում ալկոհոլից։ Չորեքշաբթի օրերին լողանալ չի կարելի: Միայն հավատակիցը կարող է գերեզման փորել մահացած եզդու համար։
Եզդիների միաստվածական կրոնը քիչ է ուսումնասիրված, նախ՝ գրավոր աղբյուրների բացակայության պատճառով (եզդիականությունը, ի տարբերություն, օրինակ, քրիստոնեության և իսլամի, դավանական գրվածք չունի), երկրորդ՝ կրկին եզդիական համայնքների փակ լինելու պատճառով։ Եզդիականությունը նեստորական քրիստոնեության, իսլամի, հուդայականության և զրադաշտականության բավականին էկզոտիկ ու անսովոր խառնուրդ է:
Գոյություն ունեցող աղբյուրներում երբեմն Աստված են անվանում յոթ հրեշտակներից գլխավորին՝ արդեն հիշատակված Թաուսե Մալաքին, սակայն եզդիներն իրենք նման աղբյուրներն ավելի շուտ որպես ապոկրիֆ են դիտարկում, և գլխավոր աստվածությունն ամեն դեպքում առանձնացվում է գլխավոր հրեշտակից։
... Նոր տարվա գիշերը եզդի հոգևորականները 365 մոմ կվառեն՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկ մոմ: Եզդիները ներկած ձվերի կճեպը մինչև օրվա վերջ շաղ կտան դաշտերում և հողամասերում, որպեսզի արթնացնեն պտղաբերության ուժը, իսկ կլոճի յոթ կտորները կնվիրեն Աստծո յոթ հրեշտակներին:
Լրահոս
0